Ալեքսանդր Լուկաշենկո

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
 |1lurer.am|

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կողմերը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են 11 մարդու, այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են «Կրոկուս»-ի ահաբեկչությանը։ 
14:44 - 23 մարտի, 2024
ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին Հայաստանից պաշտոնական ծանուցումներ Բելառուսը չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք այս խնդիրը քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Մենք ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին, որպես մեր դաշնակից, բայց եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ անդամ... ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,– ասել է նա։ Նա նաև հավելել է, որ հանգիստ է արձագանքում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը «սառեցնելու մասին»։ «Հայաստանում Փաշինյանը չի կարող որոշել մտել ՀԱՊԿ, թե դուրս գալ այնտեղից։ Այդ երկրում որոշում է խորհրդարանը։ Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանում սթափ դատող մարդիկ ավելի շատ են»,– նշել է նա։Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայաստանին չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից՝ հայտարարելով, որ հետ վերադառնալը դժվար կլինի:
13:12 - 25 փետրվարի, 2024
Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը
 |factor.am|

Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը |factor.am|

factor.am: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հանդիպումը։ ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագաները քննարկել են Լուկաշենկոյի Ադրբեջան կատարելիք այցը։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ նախագծեր։ Ալիևը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը։ Նշվում է, որ նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը նախագահները նշել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժը։ Նրանք վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ։
17:47 - 26 դեկտեմբերի, 2023
Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ
 |tert.am|

Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։ Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյոք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու այն դեպքում, երբ նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ «Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ ասացի, որ նա կժամանի Սանկտ Պետերբուրգ...ինչ վիրավորանքի մասին է խոսքը»,–ասել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։։
20:13 - 25 դեկտեմբերի, 2023
Լուկաշենկոն ու Ալիևը Դուբայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը
 |hetq.am|

Լուկաշենկոն ու Ալիևը Դուբայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը |hetq.am|

hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ 19-րդ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբայում քննարկել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը։  «Նրա հետ Դուբայում շփվել ենք նաև Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին (նկատի ունի այնտեղ մնացած փոքրաթիվ հայերի, խմբ.)։ Ասում է՝ ոչ մեկին չենք դիպչի։ Մենք, ընդհակառակը, այնպես կանենք, որ բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք»,- TACC գործակալության փոխանցմամբ Ալիևին մեջբերել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ ինքը ծանոթ է Ադրբեջանում առկա իրավիճակին։ «Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը, իշխանությունն այնտեղ ուժեղ է, կարող են դա անել՝ աջակցել և օգնել մարդկանց»,- նշել է Բելառուսի նախագահը։  Լուկաշենկոն անդրադարձել է նաև տաջիկ-ղրղզական սահմանային հիմնախնդրին։ Ըստ նրա՝ Տաջիկստանն ու Ղրղզստանը հաջորդ տարի կարող են ստորագրել սահմանների մասին պայմանագիր։  «Ես ողջ ժամանակ գովաբանում եմ ղեկավարներին (Տաջիկստանի ու Ղրղզստանի-խմբ.)։ Դե, պարզապես կեցցեն իրենք, սահմանների ավելի քան 90%-ը համաձայնեցվել է: Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարի նրանք կստորագրեն սահմանի մասին պայմանագիր»,- հավելել է Լուկաշենկոն։ Ղրղզստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ պետություններ են, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ երկու երկրների սահմանին գրանցվեն զինված բախումներ։ 
20:11 - 14 դեկտեմբերի, 2023
Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության մասին
 |tert.am|

Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության մասին |tert.am|

tert.am: Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն: Նա հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին: Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: «Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ 
17:03 - 23 նոյեմբերի, 2023
Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով
 |armenpress.am|

Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար հարկավոր է նոր լուծումներ գտնել։ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով նիստի բացմանը։ «Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում: Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել՝ ամրապնդելու մեր պետությունների անվտանգությունը», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Բելառուսի նախագահն ասել է, որ նոյեմբերի 23-ի նիստում կամփոփվեն ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության արդյունքները։ Լուկաշենկոյի խոսքով՝ «օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները»։ Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին են մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին ընդունել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։ 
16:26 - 23 նոյեմբերի, 2023
Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո
 |tert.am|

Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը. այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է sputnik.by-ը: Նա ընդգծել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները կուտակվել են ավելի քան մեկ-երկու տարի։ Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվել է հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ «Սակայն մենք պատրաստ ենք դրան, և հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի մեծացմանը»,- ասել  է նա։
14:55 - 20 նոյեմբերի, 2023
Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։ Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Այսպես, հոկտեմբերին նա բաց է թողել Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովը, նշում է բելառուսական լրատվամիջոցը։ «Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված էր Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահին, օրինակ, նույնպես՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նա ընդունել է հրավերը»,- նշել է Նատալյա Էյսմոնտը։ «Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային», - ավելացրել է նա:      
09:32 - 15 նոյեմբերի, 2023
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում ԱՊՀ-ի նկատմամբ․ Լուկաշենկո |aravot.am|

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում ԱՊՀ-ի նկատմամբ․ Լուկաշենկո |aravot.am|

aravot.am: Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ-ի նկատմամբ: Այս մասին Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի կարծիքով՝ անհրաժեշտ է ավելի քննադատաբար մոտենալ ԱՊՀ-ի շուրջ ստեղված իրավիճակին և «գլուխը չթաքցնել ավազում»։ «Հիշեցնեմ, որ ԱՊՀ-ի ստեղծման հիմնական նպատակը եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո կապերի խզումը կանխելը, ինչը ձեռնտու չէր և այսօր էլ ձեռնտու չէ մեր մրցակիցներին՝ Արևմուտքին, որն առ այսօր չի դադարեցնում մեզ թուլացնելու, խարխլելու, իր շահերին ենթարկելու փորձերը։ Սկզբում մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, դե-ֆակտո մեզ հետ չէ Ուկրաինան։ Շատ հարցեր կան Մոլդովային ուղղված։ Միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում, ցավոք, Հայաստանը»,-ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի առաջնորդը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել, բայց չի մանրամասնել՝ որ հակամարտությունն է «հաջողությամբ լուծվել»։ Լուկաշենկոն նաև նշել է, որ Խորհրդային Միությունում ծնված և մեծացած քաղաքական գործիչների ներկայիս սերունդն է, որ պետք է լուծի առկա խնդիրները։
14:00 - 13 հոկտեմբերի, 2023
Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ու ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Խաչատուրյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն ասել է.  «Մինսկն ու Երևանը պատմական կարճ ժամանակամիջոցում կարողացել են կառուցել միջպետական համագործակցության ամբողջական ճարտարապետություն, ապահովել առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակ, ամրապնդել գործընկերությունն ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ ստեղծելու հուսալի հիմք մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»:  Լուկաշենկոն հույս է հայտնել, որ համատեղ նախագծերի բարեհաջող իրագործումը երկու երկրների համար կբացի «աճի նոր հնարավորություններ, կնպաստի հայ-բելառուսական բազմակողմ գործակցության աճին»: Փաշինյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն փաստել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք դարձել են բոլոր ոլորտներում կառուցողական փոխգործակցության հիմք: Լուկաշենկոն նաև մատնանշել է մեքենաշինության, անտառատնտեսության, տրանսպորտային և շինարարության ոլորտներում բարեհաջող զարգացումը: «Վստահ եմ, որ բեղմնավոր երկկողմ կապերը հետագայում էլ կնպաստեն մեր երկու երկրների միջև սերտ գործընկերության ներուժի արդյունավետ օգտագործմանը և բազմապատկմանը»,- նշել է Լուկաշենկոն:
12:40 - 21 սեպտեմբերի, 2023
Մինսկը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման համար․ Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին
 |tert.am|

Մինսկը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման համար․ Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով շուտափույթ խաղաղության հաստատում և կոչ անելով դադարեցնել առճակատումը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը հղումով։ «Մենք պետք է օգտագործենք մեր հարևանության արժեքը՝ հանուն հակամարտության դադարեցման։ Բելառուսական կողմը պատրաստ է դրա համար անել անհրաժեշ ամեն ինչ և նույնիսկ ավելին»,- նշված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում։ Լուկաշենկոն ընդգծել է, որ ավելի քան 30 տարի առաջ անկախություն ձեռք բերելով՝ Բելառուսի ու Ուկրաինայի ժողովուրդներն ընտրել են իրենց զարգացման ինքնուրույն ուղիները, մինչդեռ, նրա խոսքով, ապագայի կառուցման համար հարկավոր է ստեղծել ապահով հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի արժանապատիվ համակեցության համար։ Ինչպես հիշեցրել է Բելառուսի առաջնորդը, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների բազմաթիվ սերունդներ ապրել են կողք կողքի, հարգել միմյանց, առևտուր արել ու ընտանիքներ ստեղծել։ Նրանք միասին են պայքարել նացիստական Գերմանիայի դեմ և պատերազմից հետո վերականգնել իրենց ընդհանուր երկիրը։
13:32 - 24 օգոստոսի, 2023