Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է յոթերորդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 132 պատգամավորից, 88-ը ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքը, 26-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԱԺ գործող նախագահը Արարատ Միրզոյանն է։

Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,-նշեց նա: Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին: Հաջորդ խնդիրն էլ, ըստ Վարդևանյանի, վերաբերում է ԱԺ նիստերը վարելու կառուցակարգերին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին նկատողություն են տալիս, զրկում ելույթի հնարավորությունից, իշխանականներին՝ ոչ: Վարդևանյանն ընդգծեց՝ նիստը վարողի լիազորությունները պետք է լինեն հստակ, որոշակի, և այդ հարցով նույնպես դիմել են ՍԴ: Շարունակությունը՝ tert.am կայքում
14:30 - 25 սեպտեմբերի,2021
ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում՝ Երևանը: Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, և որոշվել է շարունակել սկսած գործընթացը: «Առավոտյան ձեզ ներկայացրած նախագծի մեջ առաջարկել ենք 2 փոփոխություն, լրացում: Դրանցից մեկը վերաբերում է Արմավիրի մարզում խոշորացված փնջերից մեկում, համայնքի կենտրոնը տեղափոխել Ջրառատից Գայ բնակավայր»,-ասաց Սանոսյանը: Նա նշեց, որ համայնքում շատերի կողմից էր բարձրացվել հարցը: «Երկրորդ փոփոխությունը կապված էր տարբեր քաղաքացիների, համայնքների կողմից մեզ ուղարկված գրությունների շրջանի հետ: Նախագծում առաջարկել էինք Եղվարդ կենտրոնում Նաիրիի շրջան ունենալ: Եկանք այն եզրակացության, որ կունենանք առանձին Եղվարդ  խոշորացված համայնք  և Նոր Հաճն խոշորացված համայնք»,- ասաց Սանոսյանը:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր: «Դեմ և ձեռնպահ չունենք, որոշումն ընդունվել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
18:11 - 24 սեպտեմբերի,2021
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը: Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն:
14:15 - 24 սեպտեմբերի,2021
Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար |armenpress.am|

Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացի արդյունքում հետագայում բնակիչները կկարողանան իրենց գյուղերում մի շարք ծառայություններ ստանալ, ձևավորել ԱՁ, ՍՊԸ, գրանցել ամուսնությունը: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու: Որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվելու: Այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ»,-ասաց Սանոսյանն ու հավելեց՝ պարզապես համայնքապետարաններում ավելի քիչ թվով մարդիկ են աշխատելու: Նախարարի վստահեցմամբ՝ այդ գործընթացի շարունակությունը բերելու է նրան, որ ավելի շատ ծառայություններ են մատուցվելու տեղում, քան՝ հիմա կա: Խոսքը մոտ 60 պետական ծառայության մասին է: «Համայնքների կենտրոնում ստեղծվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում: Այդ գրասենյակն էլեկտրոնային կապով կապված է բոլոր բնակավայրերի համայնքապետարանների հետ: Քաղաքացին կարող է գնալ այնտեղ, կարգավորել իր խնդիրը: Այս գործընթացների արդյունքում կգա ժամանակ, որ մեր բնակիչը կկարողանա իր գյուղում իրավաբանական անձ ձևակերպել՝ ԱՁ, ՍՊԸ և այլն, կարող է իրենց գյուղում զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական և այլն»,-ասաց նախարարը: Խոշորացման գործընթացը, սակայն, ենթադրում է որոշակի հաստիքների կրճատում: Օրինակ, 1700 մարդ կրճատվել կամ զրկվել է աշխատանքից 2016-2017թթ տեղի ունեցած խոշորացումների արդյունքում: Նախարարը նշեց, որ, սակայն, նրանցից 1200-ն աշխատում են: Այսինքն, որոշ հաստիքներ փակվել են, խոշորացված համայնքում են բացվել, կամ այլ նոր հաստիքներ են ի հայտ եկել: Ըստ նրա՝ երբեմն համայնքապետարանների հաստիքներն ուռճացված են: «Համայնքապետարանում, օրինակ, մեկ ավել ոչ այդքան ծանրաբեռնված հաստիք կփոխարինվի մանկապարտեզում երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի հաստիքով, կամ՝ այլ աշխատատեղով, որը համայնքի կարիքից կամ շահից է բխում»,-ասաց նա: Կան խոշորացված համայնքներ, որոնց միավորման արդյունքում հաստիքների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել: «Այնպես չէ, որ այս պրոցեսը համատարած մեծ սոցիալական խնդիր կառաջացնի»,-վստահեցրեց Սանոսյանը:
13:23 - 24 սեպտեմբերի,2021
Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դեմ չեն համայնքների խոշորացմանը, սակայն Ազգային ժողովում ընդգրկված նախագիծը հակասահմանադրական է ու ապօրինի՝ համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների շահը հաշվի չի առնվել։ Սաղաթելյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բնակչության շահը ամբողջությամբ անտեսված է։ Համայնքների բաժանումը իրականացրել են՝ ըստ իրենց թեկնածուների։ Տարածքներ կան, որտեղ իրականացրել են Խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կան՝ երկու քաղաքներ են միացրել։ Օրինակ, Ապարանում համայնքին գյուղ են միացրել համայնքապետից ազատվելու համար։ Նույնը Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Էջմիածին քաղաքին մեկ գյուղ են միացրել ու խոշորացում են իրականացնում։ Սկզբունք չկա, համայնքի շահ չկա, կա քաղաքական նպատակ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի այս նիստին մասնակցելու պատճառ և հիմնավորում չեն տեսնում։ Սաղաթելյանը խոսքով՝ համայնքներում կան մեծ դժգոհություններ, սակայն ղեկավարները, ավագանիներն, այս իշխանության գործողությունները հաշվի առնելով՝  համարձակություններ չունեն և պայքարի դուրս չեն գալիս։ «Առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված են քրեական գործեր»,- հավելեց Սաղաթելյանը։ Ըստ փոխխոսնակի՝ նիստին չմասնակցելու երկրորդ հիմանվորումն այն է, որ հարցը առաջնահերթ չէ՝ հաշվի առնելով երկրի սահմանին տիրող իրավիճակը և Ադրբեջանի ապօրինի գործողությունները։
13:02 - 24 սեպտեմբերի,2021
Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինեն 2-ից ավելի աշխատողներ, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- անդրադառնալով համայնքներից հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու են համայնքապետարաններն՝ ասաց նա: Դիտարկմանն՝ արդյոք բյուջեն հավասարաչափ կբաշխվի, Սանոսյանը համոզմունք հայտնեց, որ բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի: Այս խոշորացումը մեծ փուլ է, սակայն, Սանոսյանի համոզմամբ, վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի՝ ոչ մի երկրում: Անդրադառնալով քննարկումներին՝ հետպատերազմյան վիճակում սահմանամերձ շրջաններում ճի՞շտ է խոշորացում անել, ասաց. «Պատերազմը ցույց տվեց, որ պատերազմից առաջ արդեն իսկ խոշորացված մեր համայնքներն իրենց շատ լավ դրսևորել են: Օրինակ, Գեղարքունիքում՝ Ճամբարակը, Շողակաթը»
12:30 - 24 սեպտեմբերի,2021
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է։ Հարցերից մեկը վերաբերում է համայնքների խոշորացմանը։ ԱԺ նախագահը հայտնեց, որ հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու այս քննարկմանը։ «Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ, չի համապատասխանում մեր ՀՀ սահմանադրության և ՍԴ-ի որոշման պահանջներին։ Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կարող լինել օրինական։ Երկրորդ կարևոր խնդիրը այն է, որ մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին։ ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք համապատասխան ընթացակարգով վիճարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ  «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում «այս ապօրինություններին»։ Նա հիշեցրեց, որ իրենք պահանջել են ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մասնակցությամբ քննարկում, մինչդեռ տեսնում են, որ լարված իրավիճակ է առաջանում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք միանում են ընդդիմադիր մյուս խմբակցությանը և չեն մասնակցելու հարցի քննարկմանը։ «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, իրենց ընտրությունը առաջին հերթին թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական, անցանկանի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ընդգծեց նա։ Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ
11:22 - 24 սեպտեմբերի,2021
Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը և զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը շնորհավորեց  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի: ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից  ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը: Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձևաչափերով աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը: 
18:32 - 23 սեպտեմբերի,2021
Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից |armenpress.am|

Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից երկու դեղաչափն էլ ստացել է արդեն 133 հազար 31 քաղաքացի: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների հարցով կազմակերպված քննարկման ընթացքում: «Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, ապա այսօր դա 40 տոկոսից բարձր է: Մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավականին աճող ցուցանիշները: Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացիներ, իսկ երկրորդ դեղաչափ արդեն ստացել են 133 հազար 31 քաղաքացիներ»,- ասաց Ավանեսյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումային գործընթացը հապաղել՝ նախարարը նշեց ապատեղեկատվության, հակաքարոզչության մասին, ինչը, ըստ նրա, բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների վրա: «Մենք 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել այդ հակաքարոզչության անիվը: Եվ ես կարծում եմ, որ արդեն իսկ բավական լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց նախարարը:
12:07 - 23 սեպտեմբերի,2021
Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ   |armenpress.am|

Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մյուս շաբաթվա համար ձևավորվում է աշխատանքային խումբ Սյունիքի սահմանային իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջարկի: «Աշխատանքային խումբը ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Սյունիքում»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ նույն առաջարկությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նշել էր, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար:
15:57 - 22 սեպտեմբերի,2021
Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, սակայն ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ կարող են այդ հարցին դեռ անդրադառնալ: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելո՞ւ են: «Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա  քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում և´ կողմ, և´ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:
13:35 - 22 սեպտեմբերի,2021
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. ՔՊ-ից պատգամավոր Վահե Ղալումյանը սրան բացասական է վերաբերում, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ դա լավագույն լուծումը չի համարում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Վահե Ղալումյանն ասաց. «Բազմիցս անդրադարձել և ուսումնասիրել ենք ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ճակատագիրը: Այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից, որին անձնապես ես բացասական եմ վերաբերում: Իմ կարծիքով, մենք ազգային փոքրամասնություններին լիարժեք ուշադրություն ենք դարձնում, և այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում»: Նա համոզված է, որ համայնքների նախաձեռնությամբ առաջիկայում անդրադառնալու են այդ խնդրին:   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ, խոսելով վարչատարածքային փոփոխությունների մասին, նշեց, որ 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը՝  ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չեն անդրադարձել: «Սա հատուկ խնդիր է: Եթե խոսքը համայնքների կառավարման մասին է, ապա անքննարկելի է, որ համայնքների կառավարման համար կառուցվածքը պետք է ունենա կառավարման իր տրամաբանությունը: Եթե խոսքը ազգային փոքրամասնությունների մշակութային կամ որևէ այլ տիպի մոտիվացիաներն ավելի ուշադիր տեսնելու մասին է, ինչը անկասկած անքննարկելի խնդիր է, ապա դրա լուծման տարբեր և ավելի գործնական մեխանիզմներ կան: Եվ այս համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը, ըստ երևույթին, ամենալավ լուծումը չէ»,- ասաց Տերտերյանը: Ըստ նրա՝ այդ լուծումները կարող են լինել տարբեր՝ սկսած դիֆերենցված տեղական ինքնակառավարման համակարգ ներդնելուց, վերջացրած ենթաօրենսդրական կամ այլ տիպի կարգավորումներով:
12:45 - 22 սեպտեմբերի,2021
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան |1lurer.am|

Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով: «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: Օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրեց որպես դրական գործընթաց: «Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան խոշորացված համայնքների օրինակներն ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները»,- նշեց Ղալումյանը:
12:15 - 22 սեպտեմբերի,2021