Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։ Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու և հնարավոր է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է վարչապետը։
23:16 - 01 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը
 |1lurer.am|

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը |1lurer.am|

1lurer.am: Կա պայմանավորվածություն, թե Տավուշից հետո որ սահմաններում է նախագծվում սահմանագծումը, արդյոք երաշխավորված է, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն մերն են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին: «Նախ` հերթականության մասին. սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ ընդգծված այդ գործընթացը, եթե չեմ սխալվում` ընդգծված է, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ, սա հստակ պայմանավորվածություն է, որ տեղի են ունենալու քայլերը հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Նախնական շրջանում կարևոր է, որ այդ կանոնակարգը լինի պրակտիկ աշխատանքի ձեռնարկ, որտեղ կարտահայտվի նաև այս ընթացքում ձեռք բերված փորձը, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր, որից հետո հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը»,- ասաց նա: 
23:14 - 01 մայիսի, 2024
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը
 |1lurer.am|

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը |1lurer.am|

1lurer.am: data-sider-select-id="0bb1a0ea-611d-4bec-b775-1d3f7838ac82">Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։
13:13 - 01 մայիսի, 2024
Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ «Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»։ Ըստ նրա՝ այդ «միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։ «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ալիևը։
12:45 - 01 մայիսի, 2024
Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
11:31 - 01 մայիսի, 2024
Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|

Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|

factor.am: JAMnews-ի ադրբեջանցի լրագրող Ֆաթիմա Մովլամլին ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում (ադրբեջանցիներն այն անվանում են Բաշքենդ), որը 1992 թվականի օգոստոսից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Անդրադարձում նշվում է, որ գյուղի  մուտքի մոտ տեղադրված են մի քանի ​​հենակետեր։ Թեև տեղի բնակչությունը խստորեն չի ստուգվում մուտքի և ելքի ժամանակ, որոշակի վերահսկողություն, կարծես, կա: Տեղի բնակիչների խոսքով՝ մարտական ​​դիրքերում սովորաբար ստուգում են «անծանոթներին»՝ ոչ շրջակա գյուղերից: Նշվում է, որ մշտական հսկողություն կա նաև հեռու տարածությունից։ Գյուղի բոլոր տները դատարկ են, դրանց մեծ մասը քանդվում են անուշադրության պատճառով։ Շրջակայքում էլ շատ մարդ չկա։ Լրատվամիջոցը նշում է, որ կարելի է հիմնականում տեսնել շրջակա գյուղերի բնակիչներին, որոնք իրենց անասուններին բերում են արտովայրեր կամ այնտեղ զբաղվում հողագործությամբ։ Գեդաբեկի շրջանի Շինիխ գյուղի բնակիչ 53-ամյա Վելին պատմել է, որ հայկական բնակավայրում զբաղվում է անասնապահությամբ։Նա նշել է, որ ինչ գյուղը գրավվել է Ադրբեջանի կողմից, նա կերակրում է իր ընտանիքը այստեղ խահվող անասունների շնորհիվ։ «Եթե Բաշքենդը տան հայերին, մեր վերջը կգա։ Մենք այստեղ վաստակում ենք, այս վայրերն այլևս անվտանգ չեն լինի։ Ես այդպիսին միակը չեմ, շրջակա գյուղերից մարդիկ այդպես են ապրում։ Մենք այստեղ անասուններ ենք պահում։ Մեզանից ոչ մեկն այլ աշխատանք չունի, գործազրկությունն ամենուր է։ Ոչխարներ ենք պահում, հետո վաճառում, անասունների համար սնունդ ենք գնում, ինքներս էլ ապրում այդ միջոցներով։ Այսպիսի դժվարություններով ենք վաստակում մեր հացը։ Եթե այս գյուղը չլինի, կկորցնենք գոյության վերջին հնարավորությունը։ Ստիպված կլինենք վերցնել մեր ընտանիքներն ու հեռանալ այստեղից»,- ասել է Վելին։ Լրատվամիջոցի հետ զրույցում ReAl կուսակցության ղեկավարներից Նաթիկ Ջաֆարլին ասել է, որ երկու պատճառ կա, թե ինչու հայկական գյուղը չի բնակեցվել։ «Դրանցից մեկն իրավական պատճառն է։ Հայաստանը կարող էր ասել, որ սա իմ տարածքն է, դուք բնակություն եք հաստատել այնտեղ, դրա համար պետք է փոխհատուցում վճարեք։ Կան տնտեսական և սոցիալական այլ սահմանափակումներ։ Մարդիկ Բաքու են գալիս ավելի քան 30 տարի: Եթե ​​նորմալ տնտեսական և սոցիալական քաղաքականություն իրականացվեր, ապա Բաքու ներհոսք չէր լինի։ Բաշքենդում սոցիալական ենթակառուցվածքների և տնտեսական հնարավորությունների ստեղծումը հեշտ գործ չէ՝ բնական պայմանների պատճառով»,- ասել է Ջաֆարլին։ Նա նաև ասել է, որ եթե անկլավների փոխանակում լինի, ապա անհրաժեշտ է երկու երկրներում էլ հանրաքվե անցկացնել։«Ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը, բանակը, պաշտոնական ներկայացուցիչները, ձեռքերը թափահարելով, կարծես ոչինչ չի եղել, քայլում են Ադրբեջանի տարածքով մոտ 30 կիլոմետր՝ շարժվելով դեպի Բաշքենդ։ Անկեղծ ասած՝ ոչ համոզիչ է հնչում է։ Նույնը վերաբերում է Հայաստանի ներսում գտնվող ադրբեջանական գյուղերին։ Այո՛, մեր սահմանին մոտ են, մի 5-15 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց, ամեն դեպքում, այս 5-15 կիլոմետրը պետք է անցնենք Հայաստանով և ապահովենք, օրինակ, բնակիչներին սնունդ, բանկային ծառայություններ, կապի ծառայություններ, գազ, լույս, ջուր։ Դա շատ դժվար և անհնար է թվում»,- ասել է Ջաֆարլին: «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն էլ նշել է, որ գյուղերի հարցը կարող է լուծվել կողմերի միջև տարածքների փոխանակման միջոցով։ «Եթե նույնիսկ մնացած չորս գյուղերը, որոնք մենք պահանջում ենք, մեզ վերադարձնեն, ադրբեջանցիների համար այնտեղ ապրելը խնդիր կլինի, որովհետև մենք ստիպված ենք լինելու Հայաստանով գնալ-գալ։ Նույն կերպ, եթե նույնիսկ Բաշքենդը տեսականորեն փոխանցվի Հայաստանին, հայերը ստիպված կլինեն գնալ Ադրբեջանով։ Ուստի ապագայում այս հարցի լուծումը հնարավոր է տարածքների փոխանակման միջոցով, կարծում եմ»,- ասել է Շահինօղլուն։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:11 - 30 ապրիլի, 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։
15:59 - 30 ապրիլի, 2024
Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ինքնիշխանություն, իրավազորություն, իրավունքներ-պարտականություններ և տարածքային ամբողջականություն այս քառամիասնությունը կուժեղացնի, կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունը և զարգացումը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահամանզատման գործընթացին։ «Զրույցներ պետության մասին» շարքի 4-րդ մասում Փաշինյան մեկ բաժակ ջրի օրինակով է նշում՝ եթե իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի և կոնկրետության մեջ, այդ իրավունքները և պարտականությունները կիրառելի են, իրագործելի են, կենսունակ են, իսկ երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ապա, ըստ գործադիրի ղեկավարի, դրանք լղոզվում են, դառնում են անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարություններ են ստեղծում և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի։ «Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կենկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», - ասել է վարչապետը։  
13:07 - 30 ապրիլի, 2024
Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան
 |1lurer.am|

Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Ամիսներ շարունակ Ադրբեջանը ցանկանում էր հետքայլ անել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ պատգամավորի՝ դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որ գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ: Ըստ Ռուբինյանի՝ Ադրբեջանը փորձում էր սրանից խուսափել, որովհետև ցանկանում էր Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված, գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են: «Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, մեր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս նույն տրամաբանությունն էր ուզում, որպեսզի մենք բոլորս որդեգրենք: Ինձ համար շատ տարօրինակ է և անհասկանալի՝ ինչու է մեր խորհրդարանական ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացման վրա, որովհետև երբ մեր ընդդիմությունը բերում է ԱԺ հայտարարության նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմք ունեցող փաստաթղթերը և քարտեզները, այլ շփման գիծը: Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել-կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Ես չեմ հասկանում՝ որն է այս լեգիտիմացման իմաստը: Պարզ է, չէ՞, որ երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, ու լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»,- ասաց Ռուբինյանը: Նա հորդորեց ընդդիմությանը չբարդացնել ամեն ինչ, չփորձել լեզվական միջոցներով իրենց արածի էությունը փոխել: «Այս ամեն ինչի մեխը հետևյալն է՝ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: Հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այս սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիա տեղի է ունենալու Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը:
12:08 - 30 ապրիլի, 2024