ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թթ. եւ 2016 թ. փետրվարի 24-ից գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում եւ համակարգում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Գործող նախարարը Անդրանիկ Փիլոյանն է։ Տեղակալներն են Արմեն Փամբուխչյանը, Արկադի Բալյանը, Արա Նազարյանը։

Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում  գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,- ասացին նախարարությունից: Այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
17:45 - 24 հունիսի, 2022
Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հունիսի 23-ին՝ ժամը 19։40-ից մինչև 20։30-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև։ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման կենտրոնում ժամը 19։40-ից մինչև 22։00 ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք պատահար, որից՝ 7 դեպք կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք թեքված էլ․սյան, 1 դեպք պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք ջրի կուտակման։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։
11:35 - 24 հունիսի, 2022
Հրազդանի կիրճում հողազանգվածի սահքի հետևանքով փակված ճանապարհը արդեն երկկողմանի բաց է

Հրազդանի կիրճում հողազանգվածի սահքի հետևանքով փակված ճանապարհը արդեն երկկողմանի բաց է

Հունիսի 22-ին` ժամը 23:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում. հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված, ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ»,- ասվում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ավելւի ուշ ԱԻՆ-ը թարմացում է հրապարակել՝ նշելով, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ «Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է»,- նշել են գերատեսչությունից: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:22 - 23 հունիսի, 2022
Երկրաշարժ` Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ` Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նշվում է, որ հունիսի 17-ին` տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3,6 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 3-4 բալ, ինչպես նաև Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
09:26 - 17 հունիսի, 2022
ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին: Նախարար Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծվել են դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները: ԱԻ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «ՈՒԱԶ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար: Արմեն Փամբուխչյանն ընդգծել է ՀՀ ԱԻՆ պատրաստակամությունը համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։
15:16 - 14 հունիսի, 2022
Ջերմուկի «Արխաշաներ» կոչվող տարածքում ավտոմեքենան գլորվել է ձորը՝ մոտ 10 մ․ կան զոհեր

Ջերմուկի «Արխաշաներ» կոչվող տարածքում ավտոմեքենան գլորվել է ձորը՝ մոտ 10 մ․ կան զոհեր

Հունիսի 12-ին, ժամը 20:37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկի «Բազարչա» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արխաշաներ» կոչվող տարածքում «Vilis» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը և հինգ ուղևոր, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը՝ մոտ 10 մ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ․ Ա․-ն (ծնված 1954 թ.), Գ․ Խ․-ն (ծնված 1968 թ.) և Գ․ Մ․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել են Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն։ Կ․ Ա․-ն (ծնված 1966 թ.) տեղափոխել է Վայքի ԲՄ, որտեղ մահացել է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ․ Մ․-ի (ծնված 1968 թ.) դին, իսկ Հ․ Մ․-ին (ծնված 1948 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
10:14 - 13 հունիսի, 2022
ՀՀ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ

Հայաստանի տարածքում հունիսի 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։ «Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երևան քաղաքում հունիսի 12-ի երեկոյան ժամերին, 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ արագություն:
15:07 - 12 հունիսի, 2022
ՀՀ ԱԻՆ-ը ՌԴ-ից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա

ՀՀ ԱԻՆ-ը ՌԴ-ից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա

ՀՀ ԱԻ նախարարությունը ՌԴ արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Վերոնշյալ գույքի հանձման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում, հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը: Հիշեցնենք, որ մարտ ամսին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ ԱԻ նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն էր փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա»,- ասված է հաղորդագրությունում։
15:39 - 08 հունիսի, 2022