«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

"ՀԿԵ" ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական, միջազգային ուղեւորային, բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։

«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։

Պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին․ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին․ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
11:23 - 08 սեպտեմբերի, 2021
Անպատասխանատու վարորդները սպառնալիք են երկաթուղային երթևեկության անվտանգությանը. ՀԿԵ

Անպատասխանատու վարորդները սպառնալիք են երկաթուղային երթևեկության անվտանգությանը. ՀԿԵ

2021 թվականի սեպտեմբերի 6-ին Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով՝ արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին: Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, իսկ երեխան, Սպիտակի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվեց Երևան: «Սա սեպտեմբերին գրանցված արդեն երկրորդ վթարն է երկաթուղային գծանցումներում և 13-րդը՝ տարեսկզբից: Բոլոր վթարները տեղի են ունեցել վարորդների կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառով: Հարկ է նշել, որ այս տարի ՃՏՊ-ների աճը նկատվում է ոչ միայն չարտոնված, այլև օրինական անցումներում: Ավելին՝ աճում է ցերեկը տեղի ունեցող վթարների թիվը: Հարավկովկասյան երկաթուղին ամեն տարի էական միջոցներ է ներդնում երկաթուղային գծանցումներում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, կանխարգելիչ աշխատանք է իրականացնում բնակչության շրջանում և երթևեկության անվտանգության կանխարգելման գործում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Սակայն, ինչպես վթարների վիճակագրությունն է վկայում, իրավիճակը չի բարելավվում: Ներկայումս վթարների մակարդակը ոչ միայն վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար, հանգեցնում երթևեկության ժամանակացույցի խափանումների, այլև վտանգում է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը երկաթուղու առանձին հատվածներում»,- նշում է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի տեղակալ, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը: ՀԿԵ-ն հույս ունի, որ ՃՏՊ-ում բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն, և կրկին վարորդներին հորդորում է չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Դիմելով Ճանապարհային ոստիկանությանը՝ կոչ ենք անում երթևեկության կանոնները դիտավորյալ խախտող վարորդների նկատմամբ կիրառել ամենախիստ միջոցները: Սա կօգնի պահպանել ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
11:56 - 07 սեպտեմբերի, 2021
Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է գծանցներում անվտանգության կանոնների մասին իրազեկման միջոցառում

Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է գծանցներում անվտանգության կանոնների մասին իրազեկման միջոցառում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է գնացքների երթևեկության անվտանգության ապահովման ուղղված իրազեկման միջոցառում, որի նպատակն է երկաթուղային գծանցներում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային իրավիճակների կանխումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իրազեկման միջոցառումը պայմանավորված էր վերջին շրջանում հաճախակի դարձած՝ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծանցներում երթևեկության կանոնների խախտումներով, որոնք որոշ դեպքերում ավարտվում են դժբախտ ելքով։ Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում ՀԿԵ անվտանգության ծառայության մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ Երևան-Գյումրի երթուղու «Մասիս» և «Սովետական» կայարաններին հարող երկաթուղային գծանցներում հատվող ճանապարհներով երթևեկող ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին փոխանցել են գծանցներում երթևեկության անվտանգության կանոնների մասին իրազեկման հուշաթերթիկներ՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարածին իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ «ՀԿԵ մասնագետները, մասնավեորապես, «Մասիս» կայարանին հարող գծանցում վարորդներին ներկայացրել են կարգավորվող՝ ուղեփակոցով երկաթուղային գծանցի անվտանգ հատման, իսկ «Սովետական» կայարանին (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրին կից) հարող գծանցում՝ չկարգավորվող՝ առանց ուղեփակոցի երկաթուղային գծանցի անվտանգ հատման կանոնները, մասնավորապես հորդորելով նրանց ղեկավարվել երթևեկության նախազգուշացնող համապատասխան նշանների պահանջներով։ Հարավկովկասյան երկաթուղու տեղեկացմամբ՝ 2021 թ․ 1-ին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 9 դեպք (4-ը՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում)։ Պատահարների մի մասը տեղի է ունենում երկաթգծի հետ ապօրինի՝ չթույլատրված գծանցներում։ ՀԿԵ գլխավոր ուղու վրա առկա են 164 գծանցներ, որոնցից 31-ը՝ կարգավորվող, 89-ը՝ չկարգավորվող, և 44-ը՝ չթույլատրված (ապօրինի կառուցված)։ Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին։ Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով, համոզվի, որ գծանցին գնացք չի մոտենում, և դրանից հետո միայն անցնի գծանցը: Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա: Պետք է նկատի ունենալ, որ բախման հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է կազմել 500 մետրից մինչև 1 կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09:19 - 16 հուլիսի, 2021
ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին

ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին

Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։ Հիշեցնենք, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ: Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար: Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում:
09:27 - 05 հուլիսի, 2021
Վատ եղանակի և հոսանքազրկումների պատճառով Հարավկովկասյան երկաթուղու գնացքներն ուշացել են

Վատ եղանակի և հոսանքազրկումների պատճառով Հարավկովկասյան երկաթուղու գնացքներն ուշացել են

Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) - Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։ Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա: Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ, վերականգնելով Հարավկովկասյան երկաթուղու գնացքների շարժը: Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան - Բաթումի (1 ժամ 55 րոպե) և Բաթումի - Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի - Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի - Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան - Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքների: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ: Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքի կայարաններում: Այսօր երկաթուղայինները իրականացնում են արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Հայցում ենք ուղևորների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
12:47 - 03 հուլիսի, 2021
Արմավիրի մարզում ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել

Արմավիրի մարզում ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել

Հունիսի 27-ին Արմավիրի մարզում ժամը 08:40-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ։   «Հարկ է նշել, որ երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով: Բախումի հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:   2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9: Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել»։
16:00 - 27 հունիսի, 2021
ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին

ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին

Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտեց իր առաջին չվերթը: Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները: Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ: Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար: Բոլոր ուղևորներին խնդրում ենք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությանը՝ սահմանը հատելիս հնարավոր դժվարություններից խուսափելու համար: Նշենք, որ առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել էին գնացքից, նրանցից երկուսին՝ PCR թեստերի բացակայության պատճառով: «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
16:32 - 17 հունիսի, 2021
2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր

2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր

Ապրիլի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսել են 2021 թվականի համար նախատեսված երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ: Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում: Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտկա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ: Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար: Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:
17:23 - 27 ապրիլի, 2021