«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Արցախի ճակատագիրը ճիշտ որոշելու համար պետք է աշխատենք, որ Արցախը միջազգային ճանաչում ունենա․ Գագիկ Ծառուկյան

Արցախի ճակատագիրը ճիշտ որոշելու համար պետք է աշխատենք, որ Արցախը միջազգային ճանաչում ունենա․ Գագիկ Ծառուկյան

In an interview with Public Television of Armenia, the leader of the "Prosperous Armenia" party Gagik Tsarukyan announced that there is a need to restore relations with Russia and sign a new military-political alliance. Referring to the opinions that instead of Russia it is necessary to cooperate with France and the United States, Tsarukyan said that the USA is coming as a partner of Turkey, a NATO member. "How can we take such a step today? We should do everything so that Russia does not leave. Russia should stay, the ties should become stronger, and we will not allow Turkey or its Turkish partners, NATO members to come. Do you have any idea of ​​what our status might be? We could be landlords in our property, and any patriotic person should be against this. This is my point of view, that is the main decision of the" Prosperous Armenia" party," Tsarukyan said. Tsarukyan also referred to the Artsakh issue. "In order to correctly determine the fate of Artsakh, we must work for it to have international recognition. Only in case of international recognition, we can definitely demand our lands, which belonged to Artsakh, and which today the Azerbaijanis have taken." To the question of why some representatives of the "Prosperous Armenia" party, such as Vahe Enfiajyan, Naira Zohrabyan are not included in the pre-election list, Tsarukyan answered, "It's not that a person has been in the parliament, it means that he or she was born in the parliament and must die in the parliament. We say that young people are our future, so should we give opportunities to young people or not? Today, the majority of the entire list are young party members, intelligent and well-prepared," he said, adding that a change in the political generation has taken place.    
11:54 - 18 հունիսի, 2021
Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

1lurer.am: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է։ Եթե իրենց չընտրեն, միևնույնն է, չեն նեղանալու՝ Արարատի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել է Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը կարևորել է վարկերի համաներումը, ընդգծել՝ մարզում ամենաբերրի հողերն են, սակայն ժողովուրդը, միևնույնն է, վարկեր ունի: «Գյուղատնտեսական վարկեր պետք է լինեն 0 տոկոս։ Մինչև երեք միլիոն վարկերը պետք է ներվեն ժողովրդին։ Ժողովուրդը չի կարողանում վարկերի տակից դուրս գալ։ Մինչև երկու միլիոն մարդու վարկ պետք է ներեն։ Դրանից հետո գոնե 2 տոկոսանոց վարկեր տրամադրեն։ Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի։ Գյուղոլորտի կառավարումից խոսելով՝ կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ իր գործարանների կառավարիչների աշխատանքին՝ նույնը ակնկալելով պետական համակարգից»,-նշել է ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։Օրենքով պետք է վերահսկեն վերավաճառողների գործունեությունը՝ ասել է Ծառուկյանը։ Որպեսզի վերավաճառողն արտադրողից շատ եկամուտ չունենա։ Հայկական արտադրանքը սպառման մեծ ներուժ ունի արաբական երկրներում։ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին, ինչո՞ւ է ջուրը թափվում Արաքս, մինչդեռ կարող էր անվճար հասնել գյուղացուն։ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև արտագաղթին։ Նշել՝ ամեն ինչ անելու են, որ մարդիկ չլքեն Հայաստանը։ Խոսելով երկրի անվտանգության հիմնախնդիրներից՝ շեշտել է՝ մեր ապագան Ռուսաստանի հետ է:Երկրի զարգացմանն ուղղված՝ «Բարգավաճ Հայաստանը» 30 կետից բաղկացած ծրագիր ունի: Եթե չկիրառեն, իրավիճակը կվատթարանա՝ վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը։ Ծրագրով նախատեսում են առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել. բյուջեից հատկացրած 250 միլիոն դոլարը, ըստ Ծառուկյանի, բավարար չէ։Վարչապետի թեկնածուն նաև ներդրումներից է խոսել, ընդգծել՝ իր առաջարկներն այս իշխանության օրոք չեն ընդունվում: Խոսքն ավարտել է պնդումով՝ չլուծվող խնդիր չկա, արդյունավետ կառավարում է անհրաժեշտ։
23:23 - 12 հունիսի, 2021
Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

«Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արման Աբովյանին․ «Եթե հանկարծ Ռուսաստանում սկսվի տնտեսական, քաղաքական քաոս, և Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից, դուք ի՞նչ եք առաջարկելու այդ դեպքում Հայաստանին, հայ ժողովրդին»։ Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է Ներսես Զեյնավանդյանի հարցի կոնտեքստը․ «Շտապեմ Ձեզ ուրախացնել, որովհետև Ռուսաստանը չի հեռանա տարածաշրջանից, տարածաշրջանից հենց Ռուսաստանը հեռացավ, տեղը զբաղեցնելու է Թուրքիան։ Ասում եք՝ եթե։ Իսկ եթե միջուկային պատերազմ սկսվի, ու բոլոր պետությունները վառվեն, եթե, օրինակ, եվրոն արժեզրկվի, և Եվրոպան գտնվի շատ վատ, ծանր սոցիալական վիճակում»․․․ Զեյնալվանդյանը հակադարձեց Աբովյանին․ «Ռուսաստանը 100 տարի առաջ հեռացավ՝ հեղափոխությունից հետո, մենք մեն-մենակ կարողացանք  թուրքերին հետ շպրտել մինչև նրա վերադարձը, հետո նա նորից օկուպացրեց մեր երկիրը։ Ընդամենը 30 տարի առաջ Ռուսաստանը հեռացավ և այստեղից իր բոլոր զորքերը տարավ, և մենք ունեցանք հաղթանակներ և ազատագրեցինք Արցախը, մինչև 2020 թ․ Ռուսաստանը, օգտվելով միջազգային իրավիճակից՝ պանդեմիա և ԱՄՆ-ում ընտրություններ, Թուրքիայի հետ նախագծեց պատերազմ և նորից իր զորքը տեղակայեց, օկուպացրեց ամբողջ Արցախը, և հիմա էլ շարունակվում է լավրովյան ծրագիրը, այն է՝ մեզ կտրել Իրանի սահմանից»։ Ըստ Ներսես Զեյնալվանդյանի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը լքելու է տարածաշրջանը։ «5165» ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ իր համար վիրավորական է, երբ Հայաստանը միշտ փորձում է ոչ թե որպես գործընկեր կամ դաշնակից հանդես գալ, այլ փրկիչ է փնտրում․ «Փոխանակ խոսենք՝ ինչ կարող ենք անել, որ արժեքավոր գործընկեր դառնանք, հզորանանք տնտեսապես և ռազմականապես, անընդհատ  ինչ-որ փրկիչների փնտրտուքի մեջ ենք»” «Ազգային-ժողովրդավարական բևեռից» Վահագն Ավագյանն ասաց՝ Լավրովն ինքը հայտարարում է, որ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում կայունացնող գործոն է․ «Ռուս քաղաքագետները հայտարարաում են, որ իրենց ձեռնտու է, որ Արցախում լինի թուրքական դրոշ, ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան, ռուսներն իրենք 250 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել, որ Արաքսից այս կողմ թուրքական զորք լինի, և այդ զորքը գտնվում է Արցախում՝ մեր հարազատ Ակնայում, և հետևում է, թե արցախահայությունն ուր է գնում, ինչ է անում, ռուսները հեռանում են այս տարածաշրջանից  և ամեն ինչ անում են, որ իրենց փոխարեն տարածաշրջան մտնի Թուրքիան»։ Արման Աբովյանն ասաց, որ քաղաքականությունը պետք է կառուցվի միա՛յն հայակենտրոնության և հայամետության վրա․ «Բայց դրա հետ մեկտեղ ստիպված եմ հիշեցնել մի թուրք քաղաքական գործչի խոսքերը․ «Որ վայրկյանին Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, Թուրքիայի արևը կբացվի»։ Թուրքիայի արևն ե՞ք բացում»։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքից» Հայկ Սուքիասյանը նշեց, որ քաղաքական պատմության չիմացության հետևանքով ով, ինչ ասես, կարող է խոսել․ «Ռուսաստանը երկու անգամ այստեղից հեռացել է, մեկը՝ 1918 թ․, մենք ստեղծել ենք Առաջին հանրապետություն, մյուսը Խորհրդային միության լուծարումն է ( ԽՍՀՄ-ի անցյալով տառապողներն ասում են փլուզում), մենք հիմնադրել ենք Երրորդ հանրապետություն։ Եթե մի բան կրկնվելու հատկություն ունի, ուրեմն օրինաչափություն է։ Ասում են, որ Ռուսաստանը չի գնա։ Ցարական Ռուսաստանը 12 անգամ Հայաստանի արևմտյան հատվածը գրավել է, 12 անգամ ժողովրդին հետը ծախել է Թուրքիային։ Վերջին անգամ մտել են Լոռիս-Մելիքովի զորքերի հետ, երբ հայությունը պառկել էր Լոռիս-Մելիքովի ձիերի սմբակների տակ և աղերսում էր փրկություն, բայց Լոռիս-Մելիքովի զորքը հասավ Կարս, հետո վերադարձավ»։ «Ինքնիշխան Հայաստան»-ից Հովսեփ Ղազարյանի կարծիքով՝ համոզմունքը, որ Ռուսաստանը չի հեռանալու, սխալ է․ «Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական միտք, որը պետք է վերլուծի տարբեր սցենարներ։ Հինգ տարուց արդեն մենք խնդիր ունենք Արցախում խաղաղապահների հետ կապված․ ի՞նչ ենք անելու, երբ Ադրբեջանը հրաժարվի երկարացնել մանդատը»։ Ազատական կուսակցությունից Արամ Ղլեչյանն էլ նշեց՝ մենք չպետք է դատողություններ անենք՝ Ռուսաստանը կհեռանա՞, թե՞ ոչ․  «Մենք պետք է առաջնահերթ մտածենք մեր ազգային և պետական շահերի մասին։ Մնացել է չորսուկես տարի, չորսուկես տարվա ընթացքում մենք պետք է ստեղծենք այն բանակը, որն այլևս կախված չի լինելու ո՛չ Ռուսաստանից, ո՛չ որևէ այլ երկրից։ Միայն այդ դեպքում մեր պետականությունն ապահովված կլինի»։
14:41 - 12 հունիսի, 2021
Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Երեկ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ՀՀ ԶՈՒ ինչպիսի հայեցակարգ է ներկայացնելու ԲՀԿ-ն։ «Շատ հստակ և պարզ ներկայացված է մեր ծրագրի մեջ, որ ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ձեզ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլ որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը»,-պատասխանեց Արման Աբովյանը։ Արձագանքելով Աբովյանին՝ Արամ Ղլեչյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը 2020 թ․-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ «Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից»։ Քննարկմանը միացավ նաև Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը ի զորու չէ ոչինչ անել։ «Այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն»։ Ներսես Զեյնալվանդյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ «Կներեք հազար անգամ, ինձ մոտ տպավորություն է, կարծես պանթուրանական կամ պանօսամանական պրոյեկտի ինչ-որ բացատրություն է գնում։ Ժողովուրդ, ի՞նչ եք խոսում։ Կներեք, խոսում եք ԱՄՆ-ի մասին, Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղարը, խմբ․) երկու օր առաջ հանում է զենքի և զինամթերքի վաճառքի արգելքը դեպի Ադրբեջան, ՄԻԵԴ-ը՝ Եվրոպան, մերժեց հայ գերիների վերադարձի հարցը։ Բա դա ինչու՞ չեք խոսում, դե խոսեք։ Ինչքան պանթուրանական, պանօսամանական բան կա, ասեցիք»։ Այնուհետև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը հարց ուղղեց Արման Աբովյանին։ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ Շոյգուն, հայտարարում է, որ Արցախում Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա իրականացրեցինք, որ Ստեփանակերտում այսօր մզկիթ են սարքում։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, եթե կարծում եք, որ պանթուրանական ինչ-որ բաներ են տեղի ունենում»։ Արձագանքելով ԱԺԲ ներկայացուցչին՝ Արման Աբովյանն ասաց, որ ստիպված է լինելու թրեյնինգ կարդալ։ «Շոյգուն ոչ թե ասել է՝ հիանալի օպերացիա ենք անցկացնում, այլ ասել է, որ մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ դիտարկման օպերացիա է իրականացվում։ Երբ խոսքը գնում է մզկիթի մասին, մի խեղաթյուրեք, կառուցվում է սուննական մզկիթ այն ռուս խաղաղապահների համար, ովքեր դավանում են իսլամ»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանն էլ բանավեճի մասնակիցներին առաջարկեց խոսել ոչ թե համաթուրքականության, այլ համահայկականության մասին։ «Իհարկե, շատ դյուրին է բոլոր մեղքերը բարդել Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի վրա, բայց ես կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններում շատ ավելի կարևոր է՝ մենք հասկանանք, թե ինչպիսի բանակ ենք ստեղծում, ինչպիսի պայմանագրային հարաբերություններ ենք հաստատել»։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն էլ առաջարկեց իրավիճակի մասին խոսել փաստերով։ «Նախ սկսենք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը, ովքեր համարվում են մեր ռազմավարական դաշնակից, շնորհավորում են Ադրբեջանին իր հաղթանակի կապակցությամբ։ Բացի դա՝ արցախյան պատերազմի ժամանակ ներկայացնում էին, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի միայն Հայաստանի սահմանային խնդիրներին, բայց վերջին շրջանում Սյունիքի, Վերին Շորժայի, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը անգործունակ կառույց է»։ «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանը տարօրինակ որակեց ծավալվող քննարկումը։ «Մենք հայ մարդիկ ենք, հավաքվել ենք, ինչ-որ մեկը խոսում է ՀԱՊԿ-ի մասին, մեկը խոսում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին։ Եկեք մենք առաջինը հասկանանք՝ մենք ինչպես պետք է ուժեղանանք, և ինչպես եղած ռազմաքաղաքական դաշինքները պետք է օգտագործենք իրավիճակը բարելավելու նպատակով»։ «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանն էլ հիշեցրեց, որ թուղթ են ստորագրել՝ ավելի քաղաքակիրթ բանավեճի համար, ապա շարունակեց․ «Այնպիսի տպավորություն է, որ մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությանը վնասել այստեղ, որովհետև նույն Արցախի հետ կապված այդ երկրները, որոնց մասին նշում են՝ հայտարարություն արեցին և այլն, իրենք ունեն ընդհանուր կոնսեսուս, թե ինչպես պետք է հարցով զբաղվեն, և ընդհանուր պատերազմի ընթացքում էլ Միացյալ Նահանգները նույնիսկ հայտարարեց, որ Մինսկի խումբը հանդիսանում է լավ օրինակ ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք հայկական շահից, մեր ազգային շահից, հասկականք՝ մեզ ով ինչ է առաջարկում, և ինչպես մենք կկարողանանք մեր խնդիրները լուծել։ Որքան էլ խոսենք Միացյալ Նահանգների հայտարարարությունների մասին, գետնի վրա կան ռուսական զորքեր, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել»։ ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանն էլ, շարունակելով ռուս խաղաղապահների համար մզկիթ կառուցելու թեման, նշեց․ «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է իր զինվորականության համար մզկիթ կառուցել, և եթե իրենք Լավրովի բերանով հայտարարում են, որ ցանկանում են միանալ թուրքալեզու ժողովուրդների խորհրդին, և եթե Լավրովը պաշտոնապես հայտարարում է,  որ քաղաքագետները խոսում են, իբրև թե կա ինչ-որ պանթուրանական ծրագիր, ընդամենը պարապ ժամերի խոսակցություն է, և իրենք անգամ հայտարարում են, որ այդպիսի բան չկա, մենք եկեք չանհանգստանանք այդ մասին»։ «Վերելք» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց հարգել ազգային ինքնությունը։ «Հարգենք այս ֆորմատը, հարգենք մեր ով լինելը և ազգային ինքնությունը։ Սա երևի ազգային ինքնության և մտածելակերպին վիրավորանք է, երբ երկու հայ կարող են ջանասիրաբար ներկայացնել եվրոպական արժեքներ կամ ռուսական արժեքներ կամ թուրքական արժեքներ, չգիտեմ՝ ում տակ թաքնված, բայց չներկայացնել ոչ մի հայկական շահ, ոչ մի պետականության շահ»։  
13:31 - 12 հունիսի, 2021
Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

armtimes.com: Կա՞ մարդ, որ վարկ չունի: Ո՞վ է ձեր վարկերը փակելու: Բոլորիդ ունեցվածքները գրավի տակ են չէ՞, բայց ո՞վ է լուծելու այդ հարցերը: Եթե չփակեցիք ունեցվածքը տանելու են չէ՞ ձեռքներիցդ: Այսօր Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, կուսակցության առաջին համար Գագիկ Ծառուկյանը: «Մարդը էսօր կանգնած ա ունեցվածքը կորցնելու ճանապարհի եզրին, այսօր հիմնական խնդիր դա է, ժողովուրդ ջան, եթե սենց շարունակվի ձեր ունեցվածքը կորցնելու եք»,- ասաց Ծառուկյանը: Նա ասաց, որ առօրյա կյանքում շփվում է՝ տեսնում է, մարդիկ աշխատանք են ուզում ու պիտի մարդկանց կարողանան ապահովել աշխատանքով. «Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես՝ չկա»: Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
20:52 - 11 հունիսի, 2021
Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց |armenpress.am|

Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, սակայն «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հստակ ոչինչ չի հայտնում: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց»,- նշեց Աբովյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրենք որևէ կոալիցիա կստեղծեն այլ ուժի, օրինակ «Հայաստան» դաշինքի հետ: Նա ընդգծեց, որ քաղաքական զարգացումներ են ընթանում և ավելորդ կարծիքներ դեռևս պետք չէ ասել:
14:31 - 11 հունիսի, 2021
Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

tert.am: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
20:17 - 05 հունիսի, 2021
Մելքումյանը դժգոհեց, որ ԱԳ փոխնախարարները չեն ներկայացել. «Իմ քայլը» հակադարձեց՝ ԲՀԿ-ն չի մասնակցում նիստերին |armenpress.am|

Մելքումյանը դժգոհեց, որ ԱԳ փոխնախարարները չեն ներկայացել. «Իմ քայլը» հակադարձեց՝ ԲՀԿ-ն չի մասնակցում նիստերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստում բանավիճեցին՝ միմյանց մեղադրելով իրավիճակին չպատասխանող օրակարգեր բերելու, հանձնաժողովների, խորհրդի նիստերի չներկայանալու, Արտգործնախարարությունից բյուջետային քննարկումներում պատշաճ ներկայություն չապահովելու համար: «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը դժգոհեց, որ նախորդ օրը բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին չէր ներկայացրել Արտաքին գործերի որևէ փոխնախարար, նիստին ներկայացրել է ֆինանսական վարչության պետը: «Ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ն աշխատում է, որոշումներ, օրենքներ է ընդունում, մենք պետք է ինքներս մեզ հարգենք և այս հարցը աննկատ չթողնենք: Հարց ենք տալիս, ասում են, որ զբաղվածության պատճառով ԱԳ նախարարի որևէ տեղակալ չի ներկայացրել: Մենք մեզ հարգո՞ւմ ենք, թե՞ չենք հարգում, սա ինստիտուտ է, եթե քննարկումներ ենք անում, ուզում ենք օրենքներ ընդունել, ուրեմն գործադիրից պետք է պահանջել»,-ասաց նա ու հավելեց, որ երեկվանից չգիտեն, թե արտգործնախարարի պարտականություններն ով է կատարում, տեղակալներն ովքեր են: Ըստ նրա՝ դա անհետևանք չպետք է թողնել, պետք է պահանջել, որ հանձնաժողովների նիստերին չներկայացած գերատեսչությունից որևէ բացատրություն տան: Մելքումյանի ելույթին անդրադարձավ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը: «Վերջին անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ե՞րբ են մասնակցել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել»,-նշեց նա ու կարևորեց, որ ժողովուրդը հասկանա, թե ով է աշխատում ԱԺ-ում, ով՝ պարզապես ժամանցով զբաղվում: Ինչ վերաբերում է պետական պաշտոնատար անձանց ներկայանալ-չներկայանալուն՝ Վարդանյանն ասաց. «Ձեզ պետք են ինստիտուտնե՞ր, թե՞ անձինք: Ինստիտուտները ներկայացված են, հարցերը քննարկվում են, բյուջետային քննարկումները շարունակվում են»: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանն ասաց. «Այն օրակարգերը, որոնք դուք բերում եք պատերազմից հետո, հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում: Գայինք արտադրական կանեփի նախագիծը քննարկեի՞նք ձեզ հետ»: Նա հորդորեց Վարդանյանին «Բարգավաճ Հայաստան»-ին ցուցում չանել, թե երբ գան, որտեղ մասնակցեն, ինչ քվեարկեն: «Եվ մեծ հարց է, թե ով ինչ ժամանց է անցկացնում»,-նշեց Աբովյանը: Մելքումյանը կրկին խոսեց այս թեմայով, որից հետո Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում բոլորը ստանում են աշխատավարձ հարկատուներից: «Մեր քաղաքացիները ծանր եղանակով աշխատելով վճարում են հարկեր՝ մեզ համար: Յուրաքանչյուրս ունենք նույն լիազորությունները, յուրաքանչյուրս պարտավոր ենք հավասար աշխատել: Եվ, եթե մեկն առավոտից երեկո աշխատում է, մյուսը չկա, չի մասնակցում ոչ խորհրդի, ոչ հանձնաժողովի, ոչ էլ լիագումար նիստերին, արդյոք դա նորմա՞լ է, արդյոք դա համապատասխանո՞ւմ է ՀՀ շահերին և արդյոք այդ բացակայությունները չեն հանգեցնո՞ւմ այն քննադատությանը, որ ԱԺ-ն ստանում է ամեն օր»,-ասաց նա: Այս թեմայով ելույթներ ունեցան նաև Ռուբեն Ռուբինյանն ու Լիլիթ Մակունցը:
13:53 - 04 հունիսի, 2021
Պատգամավորները դժգոհեցին նիստի օրակարգից, առաջարկեցին քննարկել զինվորների դիերի պահման պայմանների հարցը |armenpress.am|

Պատգամավորները դժգոհեցին նիստի օրակարգից, առաջարկեցին քննարկել զինվորների դիերի պահման պայմանների հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները դժգոհում են արտահերթ նիստի օրակարգից՝ շեշտելով, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ավելի կարևոր հարցերի վրա, այդ թվում՝ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների հանդեպ վերաբերմունքի հարցի վրա: Պատգամավորները նման տեսակետներ հայտնեցին հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստում: «Այն օրակարգը, որը ներկայացված է, իսպառ չի արտացոլում այն իրավիճակը, որում գտնվում է թե երկիրը, թե ազգը»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորականների աճյունների ոչ պատշաճ պահման դեպքին՝ պատգամավորը նշեց. «Պետք է շատ հստակ հասկանալ, որ հասարակությունն այսօր պահանջում է պատասխաններ: Եվ շատ կարևոր էր, որ մենք այստեղ հասկանայինք, թե իրականում պատճառները որոնք էին և արդյոք այլ տեղեր կան նույնատիպ իրավիճակներ»: Խոսելով Ադրբեջանում սկսված հայ ռազմագերիների դատավարություններն՝ նա ասաց, որ Ադրբեջանն այսպիսով գերիներին չվերադարձնելու հարցը փաստացի փորձում է իրավական առումով ինչ-որ կերպ հիմնավորել: Ըստ Աբովյանի՝ անպայման այս մասով Հայաստանից արձագանք պետք է լինի: Խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց. «Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ մենք այս արտահերթը ևս գումարում ենք, և օրակարգում որևէ անդրադարձ չկա այն հարցերին, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը, սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին»: Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց՝ շարունակում է չհամարել, որ այսօր կարևորագույն խնդիրն օրինակ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխությունն է: Ըստ նրա՝ դահլիճում վիրտուալ իրականությունից պետք է վերադառնալ ռեալ կյանք և քննարկել Աբովյանի դիահերձարանի զարհուրելի դեպքը:
12:34 - 03 հունիսի, 2021
ԲՀԿ-ի՝ որևէ քաղաքական ուժի միանալու մասին խոսակցությունները հիմք չունեն. Մելքումյան |armenpress.am|

ԲՀԿ-ի՝ որևէ քաղաքական ուժի միանալու մասին խոսակցությունները հիմք չունեն. Մելքումյան |armenpress.am|

armenpress.am: Խոսակցությունները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է միանալ որևէ քաղաքական ուժի, որևէ հիմք չունեն: Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում»,-նշել է Մելքումյանը: Նրա վստահեցմամբ՝ եթե հաղթանակ տանեն, ապա իրենք են որոշելու, թե ով պետք է իրենց քաղաքական ուժին միանա, և արդյոք պե՞տք է միանա, թե՞ ոչ: Մելքումյանը հավելել է, որ իրենք գնում են իրականություն դարձնելու իրենց ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում: «Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու»,-վստահեցրել է ԲՀԿ-ական պատգամավորը:
17:03 - 19 մայիսի, 2021
Խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը: Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝ մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով, կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,- ասված է հայտարարության տեքստում:
21:50 - 14 մայիսի, 2021
ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել

ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու  Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանների մոտ վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ Նիստը նախաձեռնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ նիստում հայտնեց, որ ԲՀԿ-ն հրավերներ է ուղարկել համապատասխան գերատեսչություններին եւ լիազորված անձանց՝ այդ թվում՝ ՊՆ-ի ու ԱԱԾ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք եւս մասնակցեն նիստին ու պատասխանեն պատգամավորների հարցերին։ Նա նկատեց, որ այդ պահին միայն արտգործնախարարության ներկայացուցիչն է մասնակցում նիստին, իսկ ուժային գերատեսչություններից ոչ ոք չկա․ թե ինչ հիմնավորմամբ՝ հայտնի չէ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ կառավարությանը հնարավորություն են տվել՝ որոշել՝ ով մասնակցի նիստին, որովհետեւ կարեւոր է, որ այն անձը, որը կմասնակցի, տեղեկացված լինի եւ կարողանա տվյալներ ներկայացնել։ Սիմոնյանը չբացառեց, որ հնարավոր է՝ հրավիրյալները նիստի ընթացքում միանան։ Աբովյանն իր ելույթում հայտարարեց՝ կատարվողն անընդունելի է եւ ստեղծվել է մի աննորմալ իրավիճակ։ Նա ընթերցեց սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգությանն ուղղված հարցերի վերաբերյալ իրենց առաջարկած հայտարարությունն ու դրա հիմնավորումը․ «ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021թ․ մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժն իբր սահմանների ճշգրտման եւ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում որոշակի աշխատանքներ կատարելու պատրվակով ներթափանցել Է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ՝ դեպի Վերիշեն բնակավայր։ Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ ՀՀ ԱԽ ս․թ․ մայիսի 13-ի նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ ՀՀ-ն որեւէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացվել միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանդրությամբ եւ օրեսնդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ»։ ԱԺ-ն հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը։ Աբովյանն ասաց, որ եթե կլինեն առաջարկներ, ապա դրանք կքննարկվեն։  
18:45 - 14 մայիսի, 2021