«Վերածնվող Հայաստան» կուսակցություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ձևավորվել է 2016-ին, նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։

«Վերածնվող Հայաստան»-ը Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասին հայտարարությունը։  «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
13:36 - 29 նոյեմբերի, 2022
Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։   Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:   «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։   Նշվում է, որ կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է։   ««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- ասված է հայտարարության մեջ:   Նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը ոչ միայն երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է, այլև հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք:   Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում:  
13:04 - 29 նոյեմբերի, 2022
Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան
 |tert.am|

Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան |tert.am|

tert.am: Սյունիքը ներկայացնող պատգամավորները այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց հանդիսանում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ես և Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան»-ի»,- ասաց Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց՝ օրը կգա, կխոսեն ներթիմային տարաձայնությունների մասին, բայց այս պահին դրա մասին խոսելը տեղին չի համարում: «Մեր կուսակցության ղեկավարի հետ համագործակցությունը ավելի վաղ է դադարեցվել, բայց դա որևէ կերպ կապ չունի քրեական հետապնդման հետ»,- ասաց Գրիգորյանը և խնդրեց որևէ ուղիղ կապ չտեսնել համագործակցության դադարեցման և Վահե Հակոբյանի հանդեպ քրեական հետապնդման միջև: Նա նշեց՝ ինքը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը և Մանվել Փարամազյանը դուրս են եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
15:47 - 24 նոյեմբերի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
«Վերածնվող Հայաստան»-ը դատապարտում է իշխանության գործելաոճը և պահանջում ձեռնարկել գործողություններ՝ Սյունիքում խնդիրները լուծելու և քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ

«Վերածնվող Հայաստան»-ը դատապարտում է իշխանության գործելաոճը և պահանջում ձեռնարկել գործողություններ՝ Սյունիքում խնդիրները լուծելու և քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարություն է տարածել․ «Արդեն 3-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու կարևորագույն՝  Նոր Առաջաձորի և Վանանդի հատվածները: Այն ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիները տեղավորվում էին ՀՀ միջպետական ճանապարհին և ձեռնարկում բոլոր քայլերը՝ Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունից կտրելու ուղղությամբ, ՀՀ Կառավարությունը, անտեսելով Երևանից ընդամենը 250կմ հեռավորության վրա թշնամու ձեռնարկած գործողությունները Սյունիքում հաստատվելու ուղղությամբ, բոլոր հնարավոր մեթոդներով անցկացնում էր Կառավարության հնգամյա ծրագիրը՝ ԱԺ-ում ձեռնամարտ-շոուներ ծրագրելով, անձնական հարցերն ու տարաձայնություններն ԱԺ բերելով ու երկրի առաջ ծառացած անվտանգային թեմաներից հասարակությանը շեղելով: Այս իրադարձությունների ֆոնին առավել հասնակալի և տրամաբանական է դառնում «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներ Սյունիքի համայնքապետերին անհիմն և շինծու գործերով, 1 հոգուց կորզած սուտ ցուցմունքներով կալանքի տակ ապօրինի պահելու հանգամանքը՝ այդպիսով փաստացի գլխատելով Սյունիքը: Սյունիքի համայնքապետերն այն անձիք են, ովքեր 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում սեփական ուժերով ու կամավորական ջոկատներն առաջնորդելով՝ պահում էին Սյունիքի մարզը՝ թշնամուն 1 միլիմետր հող չզիջելու նպատակադրմամբ, և ամբողջովին կատարել են իրենց առաջ դրված խնդիրը՝ մինչև իշխանության կողմից բռնի ուժով նրանց խրամատներից հեռացումը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ և, ըստ էության, կտրվելով նաև բարեկամական Իրանից՝ փաստացի արձանագրելով Հայաստան-Իրան֊Հայաստան բեռնափոխադրումների անհնարինության հանգամանքը: Հաշվի առնելով վերոգրյալը՝  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է իշխանության նման գործելաոճը և պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները՝ Սյունիքում առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու և Հայաստանի քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ»:
18:06 - 27 օգոստոսի, 2021
14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը

14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի կոչը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․ 1. Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։ 2. Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։ 3. Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։ 4. Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների։ 5. Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են։ 6. Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ։ 7. Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։ 8. Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները։ 9. Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ։ 10. Այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ։   Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետություն։   Ամեն ինչ լավ է լինելու»։
10:55 - 07 հունիսի, 2021
Փորձ է արվում ստեղծել կեղծ հիմքեր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար․ Վարդևանյան

Փորձ է արվում ստեղծել կեղծ հիմքեր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը  հայտարարություն է տարածել․ «Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը: Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում: Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերահաստատում եմ նախորդ   վստահեցումս, որ  նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը»։
13:35 - 31 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Ցանկը ներկայացնում ենք ստորև․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15. Ագնեսա Խամոյան 16. Անդրանիկ Թևանյան 17. Մխիթար Զաքարյան 18. Հռիփսիﬔ Ստամբուլյան 19. Աշոտ Սիմոնյան 20. Արﬔն Չարչյան 21. Ելենա Կիրակոսյան 22. Դավիթ Սեդրակյան 23. Ալեքսանդր Խաչատուրյան 24. Արմենուհի Կյուրեղյան 25. Արամ Վարդևանյան 26. Թադևոս Ավետիսյան 27. Մարիաննա Եփրեմյան 28. Արթուր Սարգսյան 29. Արթուր Խաչատրյան 30. Արեգնազ Մանուկյան 31. Գեղամ Նազարյան 32. Առուշ Առուշանյան 33. Ասպրամ Կրպեյան 34. Արգիշտի Գևորգյան 35. Գառնիկ Դանիելյան 36. Ռիմա Ղազարյան 37. Ռուբեն Մելքոնյան 38. Մհեր Սահակյան 39. Մարիա Պետրոսյան 40. Սայադ Շիրինյան 41. Ռոբերտ Հայրապետյան 42. Արփինե Վարդանյան 43. Արման Ղազարյան 44. Դավիթ Սահակյանց 45. Իրինա Գասպարյան 46. Մհեր Մելքոնյան 47. Միհրդատ Մադաթյան 48. Անժելա Նալբանդյան 49. Գերասիմ Վարդանյան 50. Լևոն Քոչարյան
11:21 - 29 մայիսի, 2021
Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները։ Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է։ «Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։ Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ «Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։
13:06 - 25 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող «Հայաստան» դաշինքը մշակել է առաջիկա հինգ տարվա համար նախատեսված երկրի զարգացման ծրագիր, որն ակտիվ քարոզարշավով ներկայացնելու է հանրությանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:  «Չնայած ընտրարշավի ժամանակահատվածը բավական կարճ է, ամեն դեպքում փորձելու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել մեր հասարակությանը, ժողովրդին: Եվ, այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից: Խոսելու ենք փաստերով, հստակ թվերով, ցուցանիշներով և ամբողջ Հայաստանում փորձելու ենք յուրաքանչյուր բնակավայր, թեկուզ փոքր, խմբերով մտնել ու մեր ասելիքը տեղ հասցնել»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:
13:02 - 25 մայիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Հայ–ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝  հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, և եթե իշխանությանը հաջողվի դա իրականացնել մինչև ընտրություններ, արդյոք չենք կանգնի անդառնալի փաստերի առաջ։ «Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ»։
12:24 - 25 մայիսի, 2021
Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ հանդիպմանը

Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ հանդիպմանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։ Նախագահը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու։
14:23 - 24 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Մենք մեր ակունքներով սյունյաց կուսակցություն ենք, սակայն գաղափարներով ու ծրագրերով՝ համապետական քաղաքական ուժ․ Վահե Հակոբյան |news.am|

Մենք մեր ակունքներով սյունյաց կուսակցություն ենք, սակայն գաղափարներով ու ծրագրերով՝ համապետական քաղաքական ուժ․ Վահե Հակոբյան |news.am|

news.am: Արցախին արդեն իսկ հասցրած վնասներին զուգահեռ, այս իշխանությունները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար, իսկ Սյունիքը Հայաստանի այն մենակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագահ Վահե Հակոբյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, մարդիկ, որոնք մինչեւ պատերազմը, պատերազմի ընթացքում, ու դրանից հետո էլ  արել են եւ անում են ամեն ինչ Սյունիքի ու Արցախի անվտանգության համար։ Մենք մեր ակունքներով սյունյաց կուսակցություն ենք, սակայն մեր գաղափարներով ու ծրագրերով  համապետական քաղաքական ուժ ենք, եւ մենք հրապարակ ենք գալիս ոչ միայն Սյունիքի, այլ ողջ Հայաստանի վերածննդի ու հզորացման նպատակով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանին պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որեւէ ուժ ունակ չէ միայն երկիրը դուրս բերել այս իրավիճակից, մենք գիտակում ենք, որ դրա համար անհրաժեշտ է իրական սիներգիա, այսինքն՝ քաղաքական առողջ ուժերի միավորում՝ ի շահ հայոց աշխարհի։ Այդ պատճաոռվ մենք որոշեցինք հանդես գալ դաշինքով ՀՅԴ-ի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց նա։ Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենց միավորում է երկիրը հզոր, ժամանակակից  ու բարեկեցիկ դարձնելու տեսլականը։
17:45 - 09 մայիսի, 2021
Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ․ Ռոբերտ Քոչարյան
 |tert.am|

Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր, և եթե մտադրված եմ պայքարել, ուրեմն՝ հաջողության հասնելու ենք, սա բոլորի հաջողությունն է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։ «Միասնական դաշինք ձևավորելը կամ չձևավորելը պայքարելու տեխնիկաներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Կողջունեմ, եթե իրենք ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ։ Այս պայքարն ունի երկու բաղադրիչ՝ մեկը՝ պայքար այս կործանարար իշխանության դեմ, մյուսը՝ պայքար իշխանության համար։ Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել երկրորդով, բայց առաջին բաղադրիչով չպայքարելն ուղղակի դասալքություն է»,- ասաց Քոչարյանը։Գործող իշխանության հնարավոր վերարտադրման հարցին ի պատասխան էլ նա ասաց․ «Նույնիսկ ամենից վատ երազում ամենից անհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել, հենց ռեալիստորեն եմ ասում»,- ասաց նա։ 
17:20 - 09 մայիսի, 2021