ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է: «Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը: Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար: Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:14 - 30 հունվարի, 2024
Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում․ Գագիգ Ծառուկյան

Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում․ Գագիգ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինն ամիս տևող տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն այսօր անցել է լայնամասշտաբ հարձակման խաղաղ Արցախի նկատմամբ։ Սա իր անմարդկայնության աստիճանով միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ աննախադեպ արհամարհանքի դրսևորում է։ Սա մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին։   Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։   Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։   Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։ Աստված պահապա՛ն Արցախին և մեզ բոլորիս։
18:40 - 19 սեպտեմբերի, 2023
Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ. Գագիկ Ծառուկյան

Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ․   «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ: Դժվար ու փորձություններով լի է եղել մեր անկախ պետականության կայացման ճանապարհը, որի համար մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել: Մեր պետության սահմանները մեր հազարավոր եղբայրների, որդիների ու զավակների արյամբ են գծվել ու մեր բոլորիս հավաքական պարտքն ու պարտականությունն է անխախտ պահել այդ սահմանները: Այսօր էլ հայկական երկու հանրապետությունները դժվարին օրեր են հաղթահարում: Արցախի հանրապետության մեր քույրերն ու եղբայրները շուրջ 9 ամիս գտնվում են շրջափակման մեջ, կենաց ու մահվան պայքար են մղում իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքի համար։ Այս պայմաններում, առավել քան երբևէ կարևորվում է   ներհասարակական հաշտությունը, բացառապես ազգային համախմբվածությամբ և էֆեկտիվ կառավարմամբ է  հնարավոր հաղթահարել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած դժվարությունները: Սերունդներին անկախ պետականություն ու հայրենիք ժառանգելու մեր պարտավորությունը իրականացնելու հարցում մեզնից յուրաքանչյուրն ունի անելիք, յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով: Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ։ Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:  
10:39 - 23 օգոստոսի, 2023
Գագիկ Ծառուկյանը, նրա ծնողները, կինն ու երեխաները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

 |factor.am|

Գագիկ Ծառուկյանը, նրա ծնողները, կինն ու երեխաները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն |factor.am|

factor.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակից։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին»,- ասված է ծանուցման մեջ: Ծանուցագրեր են ստացել նաև Գագիկ Ծառուկյանի որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանը և ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը։
17:15 - 15 օգոստոսի, 2023
«ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»

«ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը․ «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ. 1.Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։ 2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։ ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»։
11:43 - 11 օգոստոսի, 2023
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու․ Իվետա Տոնոյան
 |aysor.am|

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու․ Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: Ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ շարունակվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։ «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ են տեղի ունենում քաղաքական թիմի, Երևան քաղաքի տարածքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երբ քննարկումների փուլն ավարտվի և որոշում կայացվի, քաղաքական խորհրդի որոշման մասին մենք հրապարակային հանդես կգանք։ Իսկ մինչ այդ, տարբեր շահագրգիռ կառույցների, կողմերի վերլուծություններին ու մեկնաբանություններին խնդրում եմ արժանահավատորեն  չվերաբերվել, քանի որ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին կարող է հայտարարել բացառապես կուսակցությունը»,-նշեց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես գան՝ Տոնոյանը պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու»։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ 
16:55 - 13 հուլիսի, 2023
Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը |factor.am|

Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը: Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործն անջատվել է ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործից ու ուղարկվել դատարան: Ըստ դատախազության` Առուստամյանին ու Ծառուկյանին վերաբերելի նյութերն ամբողջությամբ ներառված են այժմ քննվող գործում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց: Այս հարցի քննությունը կիսատ էր մնացել, և շարունակվեց այսօրվա դատական նիստին։ Պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իրենք, մայր գործի բոլոր նյութերին ծանոթանալով, կարող են չկիսել դատախազի գնահատականն այն մասին, որ վերաբերելի բոլոր նյութեր ներառված են գործում: «Մենք հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումները չեն համընկնում, հետևաբար մրցակցական դատավարություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը»,- ասաց պաշտպան Խաչատրյանը: Վերջինս նշեց, որ որևէ մեկն իրենց` Ծառուկյանի պաշտպանների փոխարեն դատողություն անելու իրավասություն չունի»: «Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել այս գործի վրա, հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել»,- ասաց Էմին Խաչատրյանը: Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ հիմնավորում չի բերվել ու չի կարող բերվել, թե ինչ կարգավորման հիման վրա կարող են տրամադրվել գործի բոլոր նյութերը։ Մեղադրողը նշեց, որ Ծառուկյանի և Առուստամյանի գործը անջատվել է մայր գործից, այդ գործի մեկ այլ դրվագ ևս անջատվել ու ուղարկվել է այլ դատարան, գործի մյուս հատվածով էլ նախաքննություն է իրականացվում։ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ դիտարկեց, որ օրենքով շատ այլ հարցեր ևս կարգավորված չեն, բայց դրանց լուծումները տրվում են դատական պրակտիկայի միջոցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:46 - 29 հունիսի, 2023
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց

 |factor.am|

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց |factor.am|

factor.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվությունն Ազգային ժողովից ստանալիս Գլխավոր դախախազը հանրությանն ու Ազգային ժողովին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խմբի կազմում կաշառք տալու մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն է առաջացել, մինչդեռ այժմ Ծառուկյանը մեղադրվում է կաշառք տալը կազմակերպելու մեջ: Այսինքն` գլխավոր դատախազը Ազգային ժողովի թույլտվությունը չի ստացել Ծառուկյանի նկատմամբ որպես կազմակերպչի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Դատախազն առարկել էր այս միջնորդության դեմ: Դատարանը նաև որոշեց Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ:
12:40 - 23 մայիսի, 2023
Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, Հատիսի գագաթին թույլ չեն տվել, բացումը կլինի Հատիսի կողքը. Ծառուկյան
 |news.am|

Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, Հատիսի գագաթին թույլ չեն տվել, բացումը կլինի Հատիսի կողքը. Ծառուկյան |news.am|

news.am: Այո՛, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետր կառուցված է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն ընդունել ենք, և դա մենք պետք է կարողանանք անել՝ ամբողջ աշխարհին ի ցույց ասելու, որ հայ ժողովուրդը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում: Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և երևի 2024 թվականին բացումը կանենք»,- ասաց նա։ Հարցին, թե որտեղ են անելու բացումը, Ծառուկյանն ասաց․ «Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքը, որտեղ 4000 տարի առաջ ինչ-որ ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։ Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները:
12:33 - 23 մայիսի, 2023
Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից. Գագիկ Ծառուկյան

Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով: «Այսօրվա իմ խոսքը կոչ չէ։ Այսօրվա իմ խոսքը սովորական ուղերձ չէ։  Իմ խոսքը Հայաստանում ծնված, ապրած, կայացած մարդու պարզ, ուղիղ խոսքն է՝ ուղղված իր հայրենակիցներին։ Գիտեմ, որ կա տարածված տեսակետ, թե ի՞նչ սրտով ենք նշում մայիսի 9-ը, արդյո՞ք կա իմաստ ընդհանրապես նշելու։  Ուզում եմ ուղիղ ասել, խնդրել. վանեք ձեզնից  այդ մտքերը, վանեք կասկածը՝ մեր ուժերի և մեր ապագայի հանդեպ։ Մենք ունեցել ենք փայլուն հաջողություններ, փայլուն հաղթանակներ, և դա մեր պատմությունն է։ Մեր, մեր ծնողների, մեր պապերի, մեր ընկերների ու հայրենակիցների կերտածը։ Մենք միշտ հիշելու ենք մեր պատմությունը, հիշելու և մեծարելու ենք մեր հայրենակիցներին, և մենք պետք է տեր լինենք մեր բոլոր հաղթանակներին։ Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, ունեցել ենք ձախողումներ և տապալումներ։ Եվ մենք պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։ Միայն այդպես  են ժողովուրդները վերագտնում իրենց, ուղղում՝ մեջքը։ Այդպես են, գրագետ ու համառ աշխատելով, ապահովում խաղաղություն, պետության և սեփական ընտանիքների համար ստեղծում ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք։ Ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Ես վստահ եմ մեր ժողովրդի գենետիկ ներուժի, մեր պատմական հիշողության, մեր հոգևոր ժառանգության վրա։Մենք ունենք նոր սերունդ, փայլուն երիտասարդություն։ Մենք ունենք նաև փայլուն մարզակա´ն սերունդ, որը շարունակում է կերտել մարզական հաղթանակներ և ապացուցել, որ հայը կարող է լինել աշխարհի ուժեղագույնների շարքում՝ մեր դրոշի պատիվը բարձր պահելով։  Ինչպե՞ս այսօր նշել մեր հաղթանակները։ Առաջին հերթին՝ վճռականությամբ, որ մենք մեր մեջքը ուղղելու ենք, հետևություններ անելով, թե ի´նչն եք արել սխալ ու ինչը՝ թերի: Եվ իհարկե, ամենաառաջին քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի մեր հայրենակիցներին՝  հիշեցնելով մեր բոլոր հաղթանակներում նրանց անգնահատելի դերը։ Սարդարապատից մինչև այսօր Արցախի մեր հայրենակիցներն ունեցել են կարևոր մասնակցություն։ Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ։ Եվ այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։ Շնորհավորում եմ մեր վետերաններին, կամավորներին, ազատամարտիկներին։ Շնորհավորում եմ մեր աչքի լույս, մեր հայկական բանակի բոլոր զիծառայողներին։ Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Խոնարհվում եմ հերոսներ տված մայրերի առաջ։Մենք ունենք մեկ հայրենիք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրին։ Կեցցեն մեր բոլոր կերտած և գալիք հաղթանակները։Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,- ասվում է ուղերձում:
11:08 - 09 մայիսի, 2023
«ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել». Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |news.am|

«ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել». Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |news.am|

news.am: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի ընդունում ընտրակաշառքը տալու մեղադրանքը: «Ես համոզված եմ, վստահ եմ, որ մեղավոր չեմ»,- այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ հիշեցնելով, որ այս գործով վաղեմության ժամկետը լրացել է, այսպես, թե այնպես չի դատապարտվելու: Դիտարկմանը, որ Վազգեն Պողոսյանն է պնդել, որ քարոզչական նպատակներով իրեն կաշառք են տվել, Առուստամյանն ասց. «Վազգեն Պողոսյանի հետ ժամանակին որպես բիզնեսմեն առնչություններ ունեցել եմ: Իրեն գումար չեմ տվել: Առերեսման ժամանակ էլ ասել եմ, որ ես իրեն ոչ կաշառք եմ տվել, ոչ փող եմ տվել: Ընտրությունների մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել: Ինքը չէր էլ հիշում՝ իմ մոտ եղել է, թե ոչ»: Նա հայտարարեց նաեւ, որ ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել: Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։ Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր: Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է  ՀՀ քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածի  1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
15:02 - 08 մայիսի, 2023
«Ինչի՞ համար պիտի փոշմանեի». Ծառուկյանը՝ 5 տարի առաջ Փաշինյանին ընտրելու մասին |news.am|

«Ինչի՞ համար պիտի փոշմանեի». Ծառուկյանը՝ 5 տարի առաջ Փաշինյանին ընտրելու մասին |news.am|

news.am: Ինչի համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել: Երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Ինչ վերաբերում է ընտրակաշառքը տալու մեջ իրեն մեղադրանք առաջադրելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»: Դիտարկմանը, որ ցուցակներ են հրապարակվել, որ պետք է գումարներ տրվեին ընտրողներին, նա արձագանքեց. «Բայց իմ մոտից են գտե՞լ, որ ինձ հարցնում եք: Որտեղից գտել են, գնացեք իրենցից հարցրեք, թող պատասխանեն»: Նա հավելեց, որ 5 տարի է նույնն բանն է ասում, որ ինքը ընտրակաշքի հետ որեւէ առնչություն չունի: Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։ Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր: Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է  ՀՀ քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածի  1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
12:07 - 08 մայիսի, 2023
Մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։ Սա մեր դարավոր պատմության, մեր պետականության կարևորագույն ամսաթվերից է։ Դարերի ընթացքում տարբեր երկրների պաշտպանությանը բազմաթիվ հերոսներ, գեներալներ, մարշալներ տված հայ ժողովուրդը ստեղծեց սեփական բանակը, որն արդեն 31 տարի է՝ մեր պետականության հենասյունն է։ Մեր բանակն ունեցել է փառապանծ հաղթանակներ և հերոսական պատմագրություն։ Մենք ունեցել ենք ցավոտ կորուստներ, վերապրել դժվարին ժամանակներ: 2020-ից ի վեր Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր պետության ինքնիշխանության ու խաղաղության: Հավերժ փա՛ռք ու խոնարհում նրանց անմար հիշատակին: Այսօր ևս, այս դժվարին ժամանակներում, պայթյունավտանգ աշխարհում մեր սահմանների անվտանգությունն ու անառիկությունն ապահովում է հայոց բանակը։ Ու մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին։ Անհրաժեշտ է հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն՝ բանակաշինության խնդիրները մշտապես պահելով բոլորիս ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր է գիտակցել, որ պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա։ Իրական անվտանգություն հնարավոր է ապահովել մարտունակ բանակի, արդյունավետ պետական կառավարման, զարգացող տնտեսության, համերաշխ հասարակության և ուժեղ դաշնակիցների հետ իրական համագործակցության շնորհիվ։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այս պահին սահմանին կանգնած ու մեր երկրի անդորրը հսկող զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին, նրանց համար գիշերուզօր աղոթող ծնողներին: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հարազատ օջախներ: Խաղաղություն ու անառիկություն մեր հայրենիքի սահմաններին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
11:33 - 28 հունվարի, 2023