«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

My statement about a rally in the first ten days of November is a subject of heated discussions on social media and on various platforms. Some say that holding a rally on November 9 is pointless, because everything will be over by then. Ishkhan Saghatelyan, the Vice President of the RA National Assembly, wrote about this on Facebook. "And some deliberately distort my words in pursuit of another goal. Dear compatriots, since during this time we have repeatedly stated that our struggle has not stopped, and that we have envisaged concrete steps in the near future, ten days ago we appealed to the Yerevan Municipality to organize a rally and march on November 9 and 10. In response to a journalist's question, I confirmed that at the moment the rally scheduled for November 9 is in force. Of course, this doesn't mean that we will not do anything before November 9, including a rally. I have said dozens of times, and I repeat once again that our goal is to prevent a new capitulation. Our goal has never been allowing the authorities to lead the country to defeat, and only after call them traitors twice. That's what we did also last year during the war, constantly making proposals for a way out of the current situation. During the worst days of the war, we proposed to create an operational military-political headquarters in the country for a breakthrough at the front. I'm grateful to those of our friends, citizens who fought day and night and continue to fight, because they understand that the fate of the Homeland is being decided. I repeat, our goal is to prevent any new concession at any cost. Is it possible? I think yes, if we refrain from senseless speculation and be united. We will do it, we will succeed and save the homeland, otherwise there will always someone be guilty. The most important is the Homeland, not the removal of the authorities in the lost Homeland," he wrote.
10:36 - 25 հոկտեմբերի, 2021
Ըստ Օհանյանի՝ պատերազմից մեկ տարի անց իրավիճակին չի տրվել լիարժեք գնահատական |armenpress.am|

Ըստ Օհանյանի՝ պատերազմից մեկ տարի անց իրավիճակին չի տրվել լիարժեք գնահատական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց էլ իրավիճակին լիարժեք գնահատական չի տրվել, ինչն էլ հանգեցնում է անորոշությունների: Օհանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: «Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Մեկ տարի է անցել, որ հարձակում գործվեց Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ: Եվ այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին: Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում Հայաստանի և Արցախի հեռանկարի համար»,- ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա նշեց՝ իրենք հավաքվել են այդ գնահատականը տալու և դրա արդյունքում որոշում ընդունելու համար: «Մեզ համար ակնհայտ են պատերազմի և´ պատճառները, և´ հետևանքները, բայց պատերազմի հետ նաև ցավալի է այն երևույթը, որ շարունակական է դարձել ՀՀ-ի, Արցախի համար պարտությունների և անհաջողությունների շարանը»,- ասաց նա և նշեց՝ ադրբեջանական ուժեր են գտնվում ՀՀ տարածքում: Օհանյանը շեշտեց՝ իրենց կազմակերպած միջոցառումների առանցքում դրված է մեկ նպատակ՝ ազգային դիմադրողականության ստեղծումը: Նա ակնհայտ համարեց, որ Արցախն ու ՀՀ-ն միասին ավելի ամուր են: «Այսօր հայտնվել ենք այլ, ավելի վտանգավոր իրավիճակում: Մարտահրավերներն ու սպառնալիքներն այնքան հզոր են, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը»,- նշեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց. «Ունենք շատ հստակ զգացում՝ սպառնացող վտանգների, որ այսօր կանգնած են ՀՀ-ի և հայության առջև: Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, Հայաստանը մտել է մի գործընթացի, մի հորձանուտի մեջ, որտեղից թե ինչպես դուրս կգա, դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան»: Նա Արցախի, Հայաստանի առջև կանգնած լրջագույն սպառնալիքների արձանագրումը հրատապ համարեց՝ հասկանալու, թե ինչ ուղիներ կան դրան հաղթահարելու համար: Քննարկման արդյունքում դաշինքը նախատեսում է ձևավորել աշխատանքային խումբ, որը հետագայում նախագիծ կմշակի:
16:40 - 22 հոկտեմբերի, 2021
Որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին․ Արմեն Գևորգյանն անձնագրերի վավերականության ժամկետը կրճատելու նախաձեռնության մասին մի շարք հարցեր է առաջ քաշել

Որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին․ Արմեն Գևորգյանն անձնագրերի վավերականության ժամկետը կրճատելու նախաձեռնության մասին մի շարք հարցեր է առաջ քաշել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի դարձնելու նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր է առաջ քաշել։ Տելեգրամում Արմեն Գևորգյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ: 1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատասխան նորմերին: 2. Ինչքանո՞վ է նմանատիպ նախաձեռնությունը նպաստելու ընտրողների ցուցակի ճշգրիտ և իրատեսական կազմմանը և չի խոչընդոտելու արդյո՞ք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։ 3.Որքանո՞վ է այս նախագիծը բյուջեի վրա ֆիսկալ ազդեցություն ունենալու, պետությունը գումար կգանձի՞ յուրաքանչյուր նոր 2-ամյա ժամկետի համար: 4. Արդյո՞ք հաշվարկվել են նման որոշման իրականացման բոլոր կազմակերպական և տեխնիկական ասպեկտները, արդյո՞ք սա նշանակում է, որ երկու տարին մեկ հսկայական թվով մարդիկ ստիպված են գործ ունենալ պետության հետ՝ հերթ կանգնել, փաստաթղթեր կազմել, գործընթացները կլինե՞ն էլեկտրոնային ՝ ավտոմատ, թե՞ ոչ: 5. Ինչպե՞ս կազդի նման որոշումը այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա: 6. Արդյո՞ք այս որոշումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ երկխոսությանը վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ, և որքանո՞վ կշարունակվի օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաների տրամադրումը: 7. Արդյո՞ք այս լուծումը հակասություններ կառաջացնի աշխատուժի ազատ տեղաշարժի առումով գործող ԵԱՏՄ նորմերի և տրամաբանության հետ: 8.Եվ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը: Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»։
13:10 - 18 հոկտեմբերի, 2021
Ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների. «Հայաստան» դաշինք

Ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների. «Հայաստան» դաշինք

Այսօր Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը, և սեփական իշխանությունը պահելու, քաղաքական նպատակահարմարության հիվանդագին մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ «Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Առուշ Առուշանյան» դաշինքի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբային ներգրավման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքույց վարքագիծը մեկ անգամ ևս բացահայտում են իշխանության ոչ ժողովրդավարական և ապազգային դեմքը։ Արձանագրվող համատարած խախտումներն ու ապօրինությունները՝ այդ թվում ոստիկանական հոծ ուժերի կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի ներխուժումը, արդեն իսկ անազատության մեջ գտնվող Ա․ Առուշանյանի հոր նկատմամբ հետապնդումը գնահատում ենք, որպես քաղաքական ահաբեկչություն, ընտրության բուն ընթացքում համայնքի խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու քստմնելի և դատապարտելի վարքագիծ։ Այս և արձանագրված մի շարք խախտումներ, որոնք արձանագրվել էին նաև համապետական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև տեղ են գտել այլ համայնքներում գալիս են հաստատելու, որ ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների, ձևավորելու իշխանության վարած ապազգային քաղաքական կուրսին հպատակ և հլու տեղական ինքնակառավարման մարմիններ։ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս հակասահմանադրական ընթացքի վրա և հայտարարում, որ «Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու երկրում սահմանադրականությունը վերականգնելու և իրավունքի գերակայություն հաստատելու հարցում»,- նշված է դաշինքի հաղորդագրության մեջ։
21:43 - 17 հոկտեմբերի, 2021
ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոխորհրդարանական վեհաժողովի  նիստին․ «Հայաստան» դաշինք

ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոխորհրդարանական վեհաժողովի նիստին․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Հատկանշական է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում, ինչն արդեն ծաղր է իրավունքի նկատմամբ: Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, եւս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում։ Պարզ չէ՝ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքների կարևորության և այս իշխանությունների՝ որևէ արդյունք չստեղծող եւ միայն խնդիրներ առաջացնող արտաքին քաղաքականության պայմաններում ՀՔԾ նման քննիչները ում կամ որ երկրի շահն են սպասարկում»:
15:23 - 16 հոկտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 7-րդ անգամ առաջադրել է խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն․ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 պատգամավորների մասնակցությամբ։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պետք է ներկայացներ առաջադրած թեկնածուին, սակայն ոչ նա, ոչ էլ թեկնածուն չեն եկել նիստին՝ ըստ ամենայնի բոյկոտելով քննարկումը։ Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավորներն անհամաձայնություն ունեն Ղազինյանի թեկնածության հետ, եւ արդեն վեց անգամ չեն ընտրել նրան՝ հայտարարելով, որ խնդրի հանգուցալուծման բանալին ընդդիմադիրների ձեռքում է՝ թող  առաջադրեն այլ թեկնածու։ Ընդդիմադիրներն էլ պնդում են իրենց դիրքորոշումը։ Քանի որ թեկնածուն ներկա չէր, պատգամավորները, բնականաբար, նրան չէին կարող հարցեր ուղղել․ չնայած հնարավոր բոլոր հարցերը առաջին մի քանի քննարկումների ժամանակ արդեն իսկ հնչել էին։ Պատգամավորները նաեւ ելույթներին չունեցան՝ ի վերջո անցնելով քվեարկությանը, որի արդյունքը ենթադրելի էր․ Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
12:52 - 12 հոկտեմբերի, 2021
Այսօրվա ձախողումների շարունակությունն իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է․ Սեյրան Օհանյան

Այսօրվա ձախողումների շարունակությունն իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է․ Սեյրան Օհանյան

Հայաստանում եւ Արցախում ստեղծված է մի իրավիճակ, երբ պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի եւ թելադրանքի ներքո՝ հատկապես միջազգային հարթության մեջ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մաիսն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ շարունակելով, որ այս պատերազմն արդյունք է ոչ միայն Ադրբեջանի սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որ, ըստ նրա, տեղի է ունեցել 2018-ից սկսած․ «Ձախողվել է արտաքին քաղաքականությունը, չի օգտագործվել բանակցային ամբողջ ներուժը, հարվածի տակ են գտնվել բանակը, անվտանգության համակարգը, եւ Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, սկսել է պատերազմական գործողություններ։ Ակնհայտ է, որ այսօրվա ձախողումների շարունակությունն այսօրվա իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետեւողական աշխատանքի արդյունք է, որն ամեն օր տեսնում ենք սահմանային իրավիճակում»։ Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի եւ խմբակցության նպատակների մեջ կա այն, որ ՀՀ ղեկին պետք է լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է ազատ բանակցել եւ օգտագործել 27-30 տարիների ընթացքում իենց ձեռք բերած բանակցային ներուժը․ «Ակնհայտ է, որ նաեւ կազմակերպչական ունակությունների արդյունքում երկիրը հնարավոր կլինի դուրս բերել հոգեբանական այս իրավիճակից եւ ձեւավորել անվտանգության համակարգը, հատկապես բանակը։ Բանակն ամենաառաջինը պետք է դուրս գա այս իրավիճակից եւ ապահովի իր զարգացումը։ Մեր աշխատանքներն ընթանում են ոչ միայն ԱԺ ֆրակցիայի ներսում, այլ նաեւ դաշինքի համապատասխան կառույցներում, եւ մեզ քվե տված ժողովրդի հետ։ Մենք աշխատելու ենք եւ փորձելու ենք հասնել համապատասխան իրադրության»։ Թե ինչպես են պայքարելու Փաշինյանի եւ կառավարող ուժի դեմ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ օգտագործելու են բոլոր օրինական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը, պահանջները տեղ հասցնելու համար։
12:09 - 08 հոկտեմբերի, 2021
Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Մեկ տարի է անցել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, բայց այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով անվտանգության միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատման ու ռազմավարական վերանայման, մեր երկրի կարեւոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու մասին։ «Այս երկու ամսվա ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ այդ կարեւոր ուղղությամբ տրվող հարցերի շուրջ իշխանությունները ոչ լիարժեք գնահատված եւ նաեւ մանիպուլյացիոն պատասխաններ են հղում մեր հանրությանը՝ որոշ դեպքերում մոլորեցնելով նաեւ գոյություն ունեցող իրական մտահոգությունների շուրջ՝ սահմանային իրավիճակ Սյունիքում, Գեղարքունիքում, անվտանգային համակարգի ձեւավորում ու զարգացում»,- ասաց Օհանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն առաջնահերությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնի (ԱԺ վերջին քառօրյային անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր չեն քննարկվել,- հեղ․)։ Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Մինասյանը նշեց, որ երեկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների 1/5-ով դիմում են ներկայացրել ՍԴ՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով․ «Այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդելու եւ բոլոր տարածներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից։ Նա կառավարության նիստում խոսում էր նաեւ պատվաստումների մասին, եւ, ըստ էության, հրահանգավորում տվեց իրավապահ մարմիններին, ավելին՝ պահանջեց որպեսզի քննչական մարմիններն իրեն զեկուցեն․ սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերեւույթ հանցագործություն, որովհետեւ չի կարող գործադիր իշխանության ղեկավարը քննչական մարմիններից պահանջի զեկուցումներ, կալանավորումներ կամ ձերբակալումներ»,- ասաց Մինասյանը՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որտեղ վերջինս ասել էր․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար։ Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք»։
11:47 - 08 հոկտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ «Հայաստան» խմբակցություն

Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում հիշեցրել է, որ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում: «Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով: «Հայաստան» խմբակցության  կողմից, հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը: Դիմումը երեկ մուտքագրվել է ՍԴ»:
11:05 - 08 հոկտեմբերի, 2021
Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ կառավարություն - պատգամավորներ հարց ու պատասխանը։ Ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի սպասվող գործընթացի հիմքերին՝ նշելով, որ կառավարությունը չի նշում, թե որ թվականների սահմաններով ենք առաջնորդվելու։ Նա, հիշեցնելով Փաշինյանի այն պնդումները, ըստ որոնց՝ ՀՀ-ն Սովետական Հայաստանի հիմքի վրա է ստեղծվել, ասաց, որ Սովետական Հայաստանը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջաններն ու Շահումյանի շրջանը։ Խաչատրյանը հարցրեց՝ եթե ՀՀ կառավարությունն առաջնորդվում է Սովետական սահմաններով, արդյոք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից եւ Շահումյանի շրջաններից, որոնք 89 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում։ Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ նման գործընթացներում թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում նախ եւ առաջ կարեւոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, եւ որոնց հիման վրա կառուցվել կամ կազմվել են քարտեզները, որոնք իրենց հերթին պետք է հետազոտվեն․ «Ամբողջական եւ համապարփակ իրավական հիմքերի եւ հենքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու եւ սկսելու համար»։ Խաչատրյանը հիշեցրեց, որ 1990-ի մայիսի 20-ին ընտրություններին մասնակցել է ԼՂԻՄ-ի ժողովուրդը, եւ Շահումյանի շրջանի ժողովուրդը, բացի դրանից՝ չեն չեղարկվել ո՛չ 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ո՛չ ՀՀ Անկախության հռչակագիրը, ո՛չ էլ 1991-ի սեպտեմբերի 23-ի որոշումը, ուստի, Խաչատրյանի խոսքով, դրանք ուժի մեջ գտնվող եւ գործող իրավական ակտեր են։ Փոխվարչապետն էլ կրկնեց, որ հնարավոր չէ սելեկտիվ վերաբերել գործող եւ իրավազոր ակտերի, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ․ «Այլ հարց է, թե էդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեսք կունենա։ Մաքսիմալ պետք է բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։
17:16 - 06 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան |armenpress.am|

Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատում է, որ Ադրբեջանը, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածին ստեղծված իրավիճակի հարցով հղում է կատարում Խորհրդային Միության քարտեզներին, սակայն ինքն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված իրավիճակին, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել: «Ադրբեջանցիները հայտնվել են հայկական տարածքում, և այդ հայտնված իրավիճակում են շարունակվելու բանակցությունները»,-ասաց Օհանյանը: Նա շեշտեց, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանված դրույթները հիմք չեն պետական սահմանները Ադրբեջանի հետ ճշտելու համար, ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը գոնե այդ հատվածում՝ Սյունիքի հատվածում, կանգնում են այն կետերում, այն բնագծերում, որտեղ ավարտվել է պատերազմը: «Եվ, եթե իշխանությունները բանակցությունների, անվտանգային և սահմանային իրավիճակի ձևավորման փորձ ունենային, պետք է հասկանային, որ հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ դժվարությամբ է հետ քաշվելու այն կետերից, որտեղ իրենց զինվորի ոտքն է դրված, որտեղ իրենց համար ինժեներական կառույցներ են կահավորել: Դրա համար մենք պետք է կանգնեինք այն վայրերում, որտեղ պատերազմն ավարտվել էր, դրանից հետո արդեն բանակցությունների արդյունքում առաջ կգնայինք, թե հետ կգնայինք, կախված կլիներ այն իրավապայմանագրային հենքից, որի հիմքում խաղաղության պայմանագիրն է: Իսկ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա շեշտեց՝ դա շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ իրենց պատմական տարածքում իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար: «Քարտեզները, որոնցով պետք է ճշգրտումներ իրականացվեն, չունենք: Տարբեր քարտեզների են հղում կատարում՝ ռազմական, զինվորական, Խորհրդային Միության, իսկ Ադրբեջանն ինքն է հրաժարվել Խորհրդային Ասրբեջանի իրավահաջորդը լինելուց: Մենք չունենք այն հենքը, որ Ադրբեջանի հետ գնանք գլոբալ առումով խաղաղության իրավիճակի ստեղծման և խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Օհանյանը:
16:43 - 05 հոկտեմբերի, 2021
Ընդդիմությունը շարունակում է Սյունիքի հարցով նիստ պահանջել և հրավիրել մի շարք պաշտոնատար անձանց |hetq.am|

Ընդդիմությունը շարունակում է Սյունիքի հարցով նիստ պահանջել և հրավիրել մի շարք պաշտոնատար անձանց |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմությունը շարունակում է պահանջել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարցով քննարկում իրականացվի և հրավիրվեն ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին խմբակցությունների ներկայացուցիչները հայտնեցին հերթական նիստի մեկնարկին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ չնայած Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամները նախորդ օրը նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ, սակայն այն չկայացավ: Պատգամավորի խոսքով` նշված ժամին հանձնաժողովի իշխանական պատգամավորները չներկայացան: «Դեռ ավելին` նշված ժամից կես ժամ հետո հանձնաժողովի նախագահի կողմից ստացանք գրություն, որն արհեստականորեն, չհիմնավորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը»,-ասաց նա: Մանուկյանը պնդեց` ԱԺ նախագահությունից պահանջում են կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները և թույլ չտալ անօրինականություններ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց`առանց օրակարգ առաջարկելու արտահերթ նիստի առաջարկ է արվել: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել՝ պնդելով, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ ճիշտ մեկանաբանություններ է արել: Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ թեմայով զրուցել է ԱԺ նախագահի հետ՝ նշելով, որ գործուղումից վերադառնալուց հետո կարող են Ալեն Սիմոնյանի հետ այդ հարցը քննարկել: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
11:33 - 05 հոկտեմբերի, 2021