«Ապրելու երկիր» կուսակցություն

Կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնել է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։

 

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  «Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը ապօրինի բռնազավթման կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, այս պահից սկսած կասեցված է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել զոռբայությունը և Դավիթ Ղումաշյանի կողմից անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»,- նշված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ խմբակցությունը նախաձեռնեց «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
15:38 - 04 հունվարի, 2024
Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան

Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան

Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ալավերդունախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը։ Այս օրերին էլ մասնավոր ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։ Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ Արտերկրից ներմուծվող գործարանային պահեստամասերի հանգամանքով պայմանավորված՝ վերանորոգումը պահանջում է որոշակի ժամանակ։ Կարևորելով բնակիչների շահը՝ վստահեցնում ենք՝ վերանորոգումից հետո մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել համայնքի հետ և միկրոավտոբուսները հանձնել Ալավերդի համայնքին՝ ներհամայնքային տրանսպորտային ցանցում օգտագործելու պայմանով։ Անկախ ամենից բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով։ Միկրոավտոբուսների ձեռքբերումն իրականացվել է Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով, և, իհարկե, այն պետք է ծառայի մեր բնակչին։ Շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է Թամազյանը։
20:50 - 15 դեկտեմբերի, 2023
Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։  Արկադի Թամազյանը դիմել է Ալավերդու բնակիչներին.  «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Օրեր առաջ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ՏԻՄ ինստիտուտի բացահայտ ոտնահարման հերթական փորձն արդեն մեր համայնքում։ Շուրջ 1000 ոստիկանի հովանավորչությամբ մի խումբ պատեհապաշտներ, կոպտագույնս արհամարհելով օրենքները, տեսանելի խախտումներով տիրացան համայնքի կառավարմանը։Ակնհայտ է, որ այդ մարդկանց նպատակը ոչ թե համայնքին ծառայելն է, այլ սեփական խղճուկ ամբիցիաներն ու շահերն ամեն գնով բավարարելը։ Այս մեկ տարվա ընթացքում ես և իմ թիմն ապացուցեցինք, որ համայնքը կառավարվում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ, և չնայած երկրի կենտրոնական իշխանությունների հաճախակի ստեղծած արհեստական խոչընդոտներին՝ իրականացված աշխատանքները տեսանելի են և ծանրակշիռ։Սիրելինե՛րս, այս օրերին ձեր կողմից ուղարկված նամակները, հեռախոսազանգերը, համացանցային հրապարակումներն իրապես ոգևորիչ են, որի համար շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ ձևավորված կայուն փոխվստահության մթնոլորտում մենք միասին վերադառնալու ենք Ալավերդին զարգացնելու մեր ընդհանուր գործին։ Հավելեմ նաև, որ մեր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։ Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը։Իսկ այդ պայքարում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի դերը։Ես ձեզ հետ կշարունակեմ լինել ամենօրյա կապի մեջ՝ քննարկելու համար մեր հետագա ծրագրերը և անելիքները։ Վաղը համայնքային իշխանությունը զավթածները նախատեսել են համայնքի ղեկավարի երդմնակալության արարողություն, որը ևս համարում եմ հերթական հակաօրինական քայլը։Շնորհակալ եմ»։ 
09:46 - 08 դեկտեմբերի, 2023
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։  «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է» ,- ասված է հայտարարության մեջ։ 
17:11 - 05 դեկտեմբերի, 2023
Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը
 |news.am|

Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը |news.am|

news.am: Ալավերդու ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն  նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ  տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը: Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախորվը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աճակցելով ՔՊ-ին: Դա թույլ է տվել ՔՊ-ին ունենալ 14 քվե, համայնքապետին անվստահություն հայտնելու համար։ 
13:09 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։
11:05 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 14 անդամ՝ 13-ը ՔՊ խմբակցության անդամներն են, 1-ը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ։ Գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։ Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։ Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։ Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։ Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։ Քաղաքացիները համայնքապետարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, որ դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու գործըթնացին։ Ըստ ՔՊ-ի՝ բնակիչները հավաքվել են վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Լուսանկարում՝ Արկադի Թամազյանը
10:51 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։ Ավելի վաղ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր․ «Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը՝ ժամը 09:30-ին, ներկայանալ համայնքապետարան՝ իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։ Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի»։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: Ավագանու արտահերթ նիստը այս պահին մեկնարկել է, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Արտահերթ նիստը վարում է հենց Սիմոն Զախարովը, քանի որ համայնքապետի բացակայության պայմաններում նիստը պետք է վարի ավագ անդամը։
09:53 - 05 դեկտեմբերի, 2023
«Ապրելու երկիր»-ը դիմելու է դատախազություն՝ Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրգործ հարուցելու պահանջով

«Ապրելու երկիր»-ը դիմելու է դատախազություն՝ Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրգործ հարուցելու պահանջով

«Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունից հետո տեղի ունեցած քաղաքապետի երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով, ինչի արդյունքում ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետը չի կարող ստանձնել իր լիազորությունները։  «Երևան քաղաքում տեղական ինքակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի հրավիրված նիստի ժամանակ քվորում չի եղել` քանի որ երեք խմբակցությունները չեն մասնակցել նիստին։  Արդյունքում, նիստը տեղի չի ունեցել և Երևանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները։ Այս պարագայում Երևանի քաղաքապետը չի կարող հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաև Թալին և Սիսիան համայնքերում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին Կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու և հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաև երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։ Կոչ ենք անում, ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։  Կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով»։
12:34 - 25 հոկտեմբերի, 2023
ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը․ «Ապրելու երկիր»

ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․   «Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը, որը իրականացվում է միջազգային հանրության, առաջին հերթին ռուս խաղաղապահների թողտվության ներքո, ժամ առ ժամ ավելի է խորանում։ Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։   Ցեղասպան Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» գործընթացը ողջունվում է միջազգային հանրության կողմից՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված և իրականացվող վայրագությունները։ Ակնհայտ է, որ Արցախում հայ բնակչության առկայությունը կարճաժամկետ հատվածում կարևոր է Ադրբեջանի համար՝ ցույց տալու իր «խաղաղասեր» նպատակները միջազգային հանրությանը, միևնույն ժամանակ, առաջիկայում բարձրաձայնելու ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու իրավունքի մասին։   Այս իրավիճակում, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը»։
19:16 - 21 սեպտեմբերի, 2023
Շարունակում ենք մեր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Շարունակում ենք մեր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի․ «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի երևանցիներ, շնորհակալ ենք մեզ ձայն տված քաղաքացիներին վստահության համար։ Ցավոք, մեզ չհաջողվեց ճիշտ մարտավարությամբ արժանանալ ավելի շատ թվով երևանցիների վստահությանը, ինչը արձանագրվեց նաև բացառիկ ցածր մասնակցությամբ, երբ քաղաքացիների զգալի մասը վստահություն չունի քաղաքական գործընթացների նկատմամբ։ Սա, թերևս, ամենամտահոգիչն է այսօր։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ առանց ատելության խոսքի, ստի ու կեղծիքի քաղաքական մշակույթի ձևավորման մեր սկզբունքին՝ խոսելով մեզանից, մեր ծրագրերից։ Այս մարտավարությամբ, սակայն, հաջողության հասնելու համար Հայաստանում բավական երկար ու բարդ քաղաքական ճանապարհ է անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ, այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։ Ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող երևանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ի կողմից Երեւանի կառավարման գաղափարը։ Սա հնարավորություն կտա երկրում ընտրությունների միջոցով իրականացնել ամբողջական իշխանափոխություն։ Հուսով ենք՝ քաղաքական ուժերը կգնան բացառապես այս ճանապարհով՝ պայքարելով ժողովրդի վստահության քվեի համար։ «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 
19:54 - 18 սեպտեմբերի, 2023
Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն
 |panorama.am|

Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն |panorama.am|

panorama.am: «Ընտրապայքարում արձանագրված հիմնական խնդիրները վարչական ռեսուրսների տիրապետմանն էին վերաբերում»,-«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելությունը համակարգող Մարիամ Հովեյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն աշխատակիցներ է ունեցել բոլոր վարչական շրջաններում, որտեղից էլ հավաքագրել է տվյալներ և՛ սեփական դիտարկումների արդյունքում, և՛ քաղաքացիների դիմումների շնորհիվ: Նա նաև հայտնեց, որ գրեթե բոլոր վարչական շրջաններում համայնքային ծառայողների ռեսուրսները ներգրավվել են ՔՊ-ի քարոզարշավի մեջ, կամ քաղաքապետարանի կատարած աշխատանքը ներկայացվել է քարոզարշավի համատեքստում: «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը հայտնեց, որ քարոզչության ամենամեծ ծավալն արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, ամենապասիվը եղել է «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»: «Բոլոր ընտրախախտումներում, սկսած՝ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցնելուց, մինչև քարոզչանյութերի վնասման դեպքերը, բացարձակ առաջատարը ՔՊ-ն է»-հայտնեց Չուկակլյանը՝ տեղեկացնելով, որ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցման 42 դեպքը ՔՊ-ին է վերագրվում, իսկ «Ապրելու երկիր»-ը ունեցել է 38 նման պաստառ: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Ուժը հայրենյաց» կուսակցությունները ամենաշատ քարոզչանյութերը տարածողներն են, ինչպես նաև՝ արգելված վայրերում փակցնողները: «Թվով 20 դեպք էինք արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառների վնասման մասով, 7-ը «Ապրելու երկիր», իսկ մնացած կուսակցությունների մասով ավելի քիչ»,-ասաց Լևոն Չուկակլյանը և, ներկայացնելով հաջորդ խումբ խախտումները, շարունակեց. ««Նախընտրական քարոզչություն» լուսգիրը մեր ուսումնասիրած գրեթե բոլոր ԶԼՄ-ներում բացակայում էր, հատկանշական էր, որ նմանատիպ փաստ արձանագրեցինք նաև «Արմենպրես»-ի պարագայում և մեր հաղորդումից հետո արդեն լուսագրերը տեղադրվեցին և նյութերը հեռացվեցին, քանի որ վերջինս ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ է»: Անչափահասների ներգրավումն մեծ քանակով արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17 դեպք,«Քաղաքացիական պայմանագրի» դեպքում` 10, «Մայր Հայաստան»ինը՝ 11, «Արդար Հայաստան» դաշինքի քարոզարշավում 4 դեպք: Նրա խոսքով՝ եղել դեպք, որ «Մայր Հայաստան»-ին բնակիչները թույլ չեն տվել մտնել իրենց բակ և քարոզչություն իրականացնել, նաև արձանագրվել է ֆեյքերի միջոցով ապատեղեկատվության տարածումը և հակաքարոզրության իրականացում: ««Մայր Հայաստան»-ի հեռտորիկան ավելի թշնամական են բնութագրել և ատելության խոսքերով հագեցեծ: Ատելության խոսքի և վիրավորանքի դաշտում «Մայր Հայաստան»-ի մոտ նմանատիպ հռետորիկան ամենաշատն է եղել, իհարկե, բուն ատելության խոսք իրենց կողմից չի հնչել սակայն, բակայաին հանդիպումներից մեկի ժամանակ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ  ասյ երկրի ղեկավար հանդիսացող անձին մահապատժի են ենթարկելու և գնդակահարելու ենք, կամ որակել է կովկասյան թուրքեր, երիտթուրքեր և այլն»,-ասաց Չուկակլյանը:
16:53 - 15 սեպտեմբերի, 2023
«Ապրելու երկիր». Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում
 |news.am|

«Ապրելու երկիր». Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում |news.am|

news.am: Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում (նրա մեջ մտնում են Ռուսաստանն ու Բելառուսը - խմբ.), մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ «Մեզ համար առաջնայինը Հայաստանի շահն է՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ուժային կենտրոններից»,-նշեց նա։ Թանդիլյանը նկատեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հնարավորություն են ստեղծել, որպեսզի հակառակորդը ոտնձգություն կատարի երկրի ինքնիշխանության նկատմամբ:  «Այսօր մեր ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զորքեր են գտնվում։ Փաշինյանի վարած քաղաքականությունը կործանարար է մեր պետականության համար։ Մենք չպետք է Հայաստանը դարձնենք բախման գոտի, եթե չենք ուզում, որ մեր պետությունը վերանա։ Հիմա իշխանությունները, անհեռատես քաղաքականություն վարելով, հենց դրանով են զբաղված։ Ընդ որում, նրանք վախենում են, որ մենք ժողովրդավարական ճանապարհով կգանք իշխանության»,-հավելեց Թանդիյանը։
14:41 - 15 սեպտեմբերի, 2023
«Ապրելու երկիր»-ը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին

«Ապրելու երկիր»-ը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցությունից։ «Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։ Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
17:02 - 14 սեպտեմբերի, 2023
«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Մայրաքաղաքում գրեթե ամենուր կարելի է հանդիպել տարատեսակ նախընտրական քարոզչանյութերի։ Ականատեսը այս անգամ ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեղինակներին։ Չնայած անզիջում պայքարին և գրեթե հավասար մրցակցությանը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս ընթացքում չսահմանված վայրերում քարոզչանյութերի փակցման առաջատարն է «Ապրելու Երկիր»  կուսակցությունը։ Երկրորդ «պատվավոր» տեղը գրավում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը շատ քիչ է զիջում «առաջատարին»։ Երրորդ տեղում «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն է, որն էականորեն պարտվում է նախորդ երկու մրցակիցներին։ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման պատասխանատուն համայնքի ղեկավարն է, անհրաժեշտության դեպքում ոստիկանության աջակցությամբ:  Ականատեսը հետևողական է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման հարցում և դրանք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին»։
21:18 - 07 սեպտեմբերի, 2023
Մենք տեսնում ենք, որ Արցախում առաջնորդության խնդիր կա, բայց պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը․ Մանե Թանդիլյան |tert.am|

Մենք տեսնում ենք, որ Արցախում առաջնորդության խնդիր կա, բայց պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը․ Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Արցախի Անկախության օրվա առիթով «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, կուսակցության համահիմնադիր, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղ վերջիններիս դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ «Ապրելու Երկիրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի անկախության 32-ամյակին հայտնվել ենք ծանրագույն ժամանակաշրջանում։ Արցախի տոնի առիթվ շնորհավորելով հանդերձ քաղաքական գործիչն ընդգծեց, որ յուրաքանչյուրս պետք է հանձնառու լինենք, պատասխանատվություն զգանք իրավիճակ փոխելու՝ ինչպես, երբ և ովքեր, դա, ըստ նրա, այլ հարց է։ «Համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն իր բաժին անելիքն այսօր Արցախում անում է լիարժեք և մենք պարտավոր ենք այդ կամքի իրացնողը դառնալու»,- հավելեց նա։ Անդրառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Մանե Թանդիլյանն արձանագրեց, որ նախքան Ռուբեն Վարդանյանի մեկնելն էր Արայիկ Հարությունյանը պարբերաբար հրաժարական տալու ցանկություն հայտնել։ «Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկել իրավիճակը, Արցախում կա հրաժարական, կա սահմանադրություն, որն այդ իրավիճակում լուծումներ է առաջարկում։ Պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը։ Մենք տեսնում էինք, որ առաջնորդության խնդիր կա և դա ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Ես հույս ունեմ, որ Արցախի խոհեմ ժողովուրդը լուծելու է հարցն իրավական ճանապարհով՝ առանց ավելորդ լարվածության և այստեղից էլ պետք չէ բենզին լցնել»,- նկատեց Թանդիլյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:07 - 02 սեպտեմբերի, 2023