|tert.am| ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը

06:16 - 22 հոկտեմբերի, 2019

tert.am: Մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական քառօրյան։ Ի թիվս այլ հարցերի օրակարգում ներառված է նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը (երկրորդ ընթերցում)

Այս նախագիծն առաջարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Այն հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

ԱԺ օրակարգում են նաև՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին հարցեր և այլ հարցեր։

ԱԺ նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել