WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին |news.am|
11:18 - 19 փետրվարի, 2020

WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին |news.am|

news.am: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի այլ բանտարկյալների ջանքերի շնորհիվ իրեն ավելի լավ է զգում, որոնք միասին հասան նրան, որ դադարեն նրան մենախցում պահել»,- ասել է Խրաֆնսոնը:

Հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ մենախցում ավելի քան 9 ամիս անցկացնելուց հետո Ասանժին տեղափոխել են Բելմարշ բանտի ընդհանուր հատված, որտեղ ուրիշ բանտարկյալների հետ շփվելու հնարավորություն ունի: Սա պաշտպանական կողմը գնահատել է որպես խոշոր հաղթանակ: ՄԱԿ փորձագետները, ինչպես նաեւ 18 երկրից ավելի քան 100 բժիշկներ եւ հոգեբաններ ավելի վաղ բազմիցս ուշադրություն էին դարձրել, որ շրջապատի աշխարհից Ասանժի երկարատեւ մեկուսացումը կարելի է համարել հոգեբանական խոշտանգում, որը կարող է անդրադառնալ ավստրալացու առողջության վրա:

Լոնդոնի դատարանը ներկա պահին պատրաստվում է քննել Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործը, որտեղ նա մեղադրվում է հանցագործությունների կատարման մեջ՝ կապված «ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման դեպքի հետ: WikiLeaks-ի հիմնադրին սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն հաքերային գործունեության պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել