UNDP-ն ողջունում է Վրաստանի իշխանությունների որոշումը |aliq.ge|
05:05 - 27 հունիսի, 2019

UNDP-ն ողջունում է Վրաստանի իշխանությունների որոշումը |aliq.ge|

aliq.ge: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ողջունում է 2020-ի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը: Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել.

«Մենք գտնում ենք, որ ընթացող բողոքների պայմաններում սա ոչ միայն ողջունելի զիջում է, այլև քայլ առաջ՝ ժողովրդավարական կառավարման մեջ, որը կապահովի Վրաստանի քաղաքացիների կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:

Այդ որոշման ընդունումը պահանջում է համապատասխան օրենսդրության մշակում և կիրառում, և հույս ունենք, որ օրենսդիր գործունեությունը տարվելու է քաղաքական ու քաղաքացիական գործիչների լայն մասնակցությամբ», — ասված է UNDP-ի հայտարարությունում:

Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել համապատասխան նախաձեռնություններում, որոնք ընտրական ու խորհրդարանական բարեփոխումների փուլում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել