Խոշոր ավտովթար Թուրքիայում․ մահացել են լրագրողներ, հրշեջներ, ուղևորներ
15:29 - 20 օգոստոսի, 2022

Խոշոր ավտովթար Թուրքիայում․ մահացել են լրագրողներ, հրշեջներ, ուղևորներ

Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է թուրքական Haber հեռուստալիքը։ 

Նշվում է, որ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա-Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իհլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ:

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թվիթերյան իր էջում գրել է, որ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, երկու բուժաշխատող, երկու լրագրող և ութ ուղևոր։ 

Իսկ «Իհլաս» լրատվական գործակալության լրագրողը դեպքի վայրից հայտնել է, որ զոհվածների թիվը հասել է 16-ի։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել