Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը |armenpress.am|
15:26 - 19 օգոստոսի, 2022

Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման հանձնվեց Դեբեդ գետի վրա կառուցված նոր կամուրջը: Խորհրդանշական «Բարեկամություն» անվանումը ստացած նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար երկու կողմից ժամանել էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ղեկավարները:

Հայ-վրացական անցակետում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ՝ շնորհավորելով միմյանց հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող կամրջի գործարկման կապակցությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ներկաներին  հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել