«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ
12:36 - 19 օգոստոսի, 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ

Օգոստոսի 19-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ 
 
Դեպքի վայրում աշխատում են 33 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 9, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերից՝ 9 փրկարարական ծառայող), ինչպես նաև 14 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։
 
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել