ԱԻ նախարարը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացու  հարազատներին
22:51 - 18 օգոստոսի, 2022

ԱԻ նախարարը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացու հարազատներին

 Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։ 
Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել