Զելենսկին ու Գուտերեշը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը
 |1lurer.am|
19:28 - 18 օգոստոսի, 2022

Զելենսկին ու Գուտերեշը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«ՄԱԿ-ը պետք է ապահովի այդ ռազմավարական օբյեկտի անվտանգությունը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում՝ հավելելով, որ ԱԷԿ-ը պետք է ապառազմականացվի, և դրա տարածքից պետք է դուրս բերվեն ռուսական զորքերը:

Զելենսկին ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել համակարգումը հացահատիկային նախաձեռնության շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել