Գործադիրը գումար հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը ավելացնելու և անխափան բեռնափոխադրում ապահովելու նպատակով
 |1lurer.am|
12:36 - 18 օգոստոսի, 2022

Գործադիրը գումար հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը ավելացնելու և անխափան բեռնափոխադրում ապահովելու նպատակով |1lurer.am|

1lurer.am: Գործադիրը թույլատրեց մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել՝ Մ-2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով անխափան բեռնափոխադրում ապահովելու նպատակով: Կհատկացվի 1 միլիարդ 45 միլիոն դրամ:

«Խոսքը Տաթև-Աղվանի ճանապարհի 12 կմ հատվածի մասին է: Այնտեղ ավարտվել են առաջ եկած խնդիրների վերացման աշխատանքները: Քանի որ այս հատվածը դեռևս 2019 թվականին էր նախագծվել, պատերազմից առաջ շինարարությունը սկսվել էր, ու նախատեսված չէր, որ նման ծանրաբեռնվածության համար ծառայի, տարբեր խնդիրներ ի հայտ եկան:

Հիմա խնդիրները շտկված են, մենք պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարի հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատենք, այսինքն՝ երրորդ շերտ տեղադրենք, որ ճանապարհը պատշաճ ծառայի մեր հայրենակիցներին»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց. «Այս ճանապարհը մի փոքր արտակարգ իրավիճակում շահագործման հանձնեցինք՝ կապված նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին առաջացած իրավիճակի հետ: Բայց այս տարի գարնանը տեսանք, որ այդ ճանապարհի վրա մեծ փոսեր են առաջացել: Պատճառը գիտենք, նախկինում ճանապարհը նախագծված էր որպես միջհամայնքային ճանապարհ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել