Սկսվել է Թուրքիային Ս-400-երի երկրորդ գնդի մատակարարման շուրջ պայմանագրի իրականացումը
 |news.am|
12:34 - 18 օգոստոսի, 2022

Սկսվել է Թուրքիային Ս-400-երի երկրորդ գնդի մատակարարման շուրջ պայմանագրի իրականացումը |news.am|

news.am: Սկսվել է Թուրքիային Ս-400-երի երկրորդ գնդի մատակարարման շուրջ պայմանագրի իրականացումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից երկրորդ գնդի գնման հարցում կասկածներ չունի։ 

«Արդեն ստորագրվել է համապատասխան փաստաթուղթը։ Ներկայում ընթանում է պայմանագրի գործնական իրականացումը»,-ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի կարեւոր գործընկերը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել