Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

 |armenpress.am|
21:26 - 17 օգոստոսի, 2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու« առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը:

«Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք ողջունում ենք փրկարարների նվիրվածությունը, ովքեր շարունակում են անհետ կորածների որոնումները»-ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել