Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն

 |armenpress.am|
16:39 - 17 օգոստոսի, 2022

Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան որոշում է կայացրել Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակել:

Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը:

«Երբ նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունները, Իսրայելի հետ երկխոսության գործընթաց սկսեց։ Գործընթացը շարունակվեց պարոն Հերցոգի այցով Թուրքիա և իմ այցով Իսրայել։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի թվում եղել է նաև դեսպանների նշանակումը։ Մենք նախապես հայտարարել ենք, որ սկսել ենք աշխատանքները այս հարցով։ Որպես Թուրքիա՝ մենք որոշել ենք դեսպան նշանակել Թել Ավիվում։ Թո՛ղ հաջող լինի: Սրանից հետո սկսում է անունների որոշման գործընթացը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իսրայելի վարչապետի գրասենյակը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է գրասենյակի թվիթերյան միկրոբլոգում:

«Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր արժեք է տարածաշրջանային կայունության համար և շատ կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի դիրքերն աշխարհում: Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումից հետո Իսրայելը և Թուրքիան նորից վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել