Հայաստանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված
11:53 - 17 օգոստոսի, 2022

Հայաստանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված

Հայաստանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։ Այս մասին ասված է Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ։ 

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝  այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։
Համապատասխան նոտան դեսպանատունն ուղարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին րոպեներից ներգրավված է ողբերգական դեպքի հետևանքների վերացման աշխատանքներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել