«Զվարթնոց»-ում  և մետրոյի մի քանի կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ ԱԻՆ
13:14 - 16 օգոստոսի, 2022

«Զվարթնոց»-ում և մետրոյի մի քանի կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ ԱԻՆ

Օգոստոսի 16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել