Զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է․ նրանց ցանկում են հղի կինը և երեխան
11:46 - 16 օգոստոսի, 2022

Զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է․ նրանց ցանկում են հղի կինը և երեխան

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, 13-ի ցանկում են նաև հղի կինը և երեխան։ Տեղեկությունը դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
Կոստանյանի խոսքով՝ անհետ կորածներ քաղաքացիների թիվը այս պահին 10 է։ 

Նա նաև նշեց, որ այս պահին առևտրի կենտրոնի տարածքում մեծ տեխնիկա չեն օգտագործում․ «Քանի որ կա տեղեկություն, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, մենք մեծ տեխնիկա չենք օգտագործում, որպեսզի չվնասենք, աշխատանքները հիմնականում իրականացվում են ձեռքով, հավաքում ենք տարածքում եղած բեկորները և տեղափոխում ենք տարածքից դուրս»։

Կոստանյանը տեղեկացրեց նաև, որ դեպքի վայրում աշխատում է 100  փրկարար ծառայող, որոնց  հետ համատեղ  աշխատում են նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներ,  ՈՄԱ-ից կամավորներ։ Այս պահի դրությամբ, ըստ Կոստանյանի, հավելյալ ուժերի կարիք չկա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

 

Լուսանկարը՝ Photolure-ի 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել