Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 158 հրշեջ-փրկարար, ինչպես նաև կամավորներ Կարմիր խաչից և ՈՄԱ-ից
15:39 - 15 օգոստոսի, 2022

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 158 հրշեջ-փրկարար, ինչպես նաև կամավորներ Կարմիր խաչից և ՈՄԱ-ից

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացիների թիվը հասել է 19-ի։ Այս մասին դեպքի վայրում Հանրային հեռուստաընկերությանը փոխանցել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

 «911 դարձյալ ահազանգ է ստացվել քաղաքացիներից մեկի կողմից, որ իր ընտանիքի անդամին չեն գտնում։ Ենթադրաբար գտնվում է այս տարածքում»։

Կոստանյանը նաև նշեց, որ շարունակվում են հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները։ «Այս պահի դրությամբ որոնողափրկարակական և հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 158 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչից 102 հոգի, ինչպես նաև ՈՄԱ-ից 7 հոգի»։

Նրա խոսքով՝ այս պահին ԱԻՆ հոգեբանական ծառայությունը հոգեբանական աջակցություն է ցույց տվել 15 քաղաքացու․ «Ինտենսիվորեն գործում է 911 թեժ գծի բոլոր հեռախոսահամարները, մենք առանձնացրել ենք ևս մի քանի հեռախոսահամար, այդ հեռախոսահամարների միջոցով մենք փոխանցում ենք կատարում մեր մնացած ստորաբաժանումներին, որպեսզի քաղաքացիներին թե՛ ամբողջական ինֆորմացիայի, թե՛ հոգեբանական աջակցության, թե՛ ցանկացած այլ հարցով փորձենք աջակցել»։

Հայկ Կոստանյանը նշեց նաև՝ 57 քաղաքացի տեղեկացրել է, որ պատաստ է ներգրավվել որոնողափրկարարական աշխատանքներին, և անհրաժեշտության դեպքում նախարարությունը նրանց կներգրավի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել