«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած. նախարարություն
13:38 - 15 օգոստոսի, 2022

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած. նախարարություն

 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:

Կա 6 զոհ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել