«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
comment.count (0)