Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի
19:49 - 14 օգոստոսի, 2022

Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի

Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկու է:

«Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել