Ներկայացվել են պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները
13:45 - 13 օգոստոսի, 2022

Ներկայացվել են պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին է ներկայացրել Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները։ ՊՀԾ-ն համառոտ ներկայացրել է պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրել դրանց նպատակը, ներկայացրել օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
 
Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ է անցկացրել մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների միջև պարենային ապահովության մակարդակների տատանումները ցույց տալու նպատակով և առաջարկներ ներկայացրել Հայաստանում պարենային ապահովության իրավիճակի բարելավման համար:
 
ՊՀԾ-ն իրականացնում է պարենային ապահովության և խոցելիության գնահատումներ՝ երկրում պարենային ապահովության իրավիճակին հետևելու համար: ՊԱԽԳ-ները սկսվել են ՔՈՎԻԴ -19 համավարակի բռնկման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ ՊԱԽԳ-ի արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկրում պարենային ապահովության մակարդակների մասին տեղեկացնելու և երկրում պարենապես անապահով բնակչությանն ուղղված արտակարգ իրավիճակների և զարգացման ծրագրեր մշակելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել