ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ
12:40 - 13 օգոստոսի, 2022

ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ, որում ասված է․

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ:

Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը՝ թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել