Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև
 |tert.am|
19:54 - 12 օգոստոսի, 2022

Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղյան հարց չկա:

«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա մեր ներքին գործն է։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ճիշտ քայլ անեն ու հասկանան, որ իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց։

«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. նրանք նույնն են, ինչ Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված են լինելու նրանց իրավունքները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանք պետք է պաշտպանված լինեն: Սա միակ ճանապարհն է», - ասել է Ալիևը։

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել