«Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցրել, կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած օպերացիա իրականացնել»․ Ալիև
 |factor.am|
19:10 - 12 օգոստոսի, 2022

«Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցրել, կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած օպերացիա իրականացնել»․ Ալիև |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել  է, որ օգոստոսի երեքին Արցախի դեմ հարձակում է իրականացրել ու սպառնացել է նոր ռազմական գործողություններով։

 «Հատուցում» գործողությունը «պատժի միջոց է»։ Եթե նրանք նման սադրանք անեն, ապա պատասխանը նույնն է լինելու։ Ոչ ոք չի կարող մեզ խանգարել, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել»,- ասել է Ալիևը AZTV-ին տված հարցազրույցում։

«Մենք կարող ենք ցանկացած ժամանակ, ցանկացած գործողություն իրականացնել մեր հողում։ «Հատուցում» օպերացիայի արդյունավետությունն ու կարճ տևողությունը ցույց են տալիս, որ մենք ունենք ուժ, միաժամանակ, մենք չենք ուզում նոր պատերազմ, քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց մեր ուժը, մենք հասանք մեզ ցանկալիին ռազմական, հետո ռազմաքաղաքական ճանապարհով։ Մենք կիրականացնենք մեր մյուս երազանքները, երբ ժամանակը գա»,- հայտարարել է Ալիևը։

Tert.am-ի փոխանցմամբ Ալիևը նաև հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս։ Նա նշել է՝

«Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,- ասել է Ալիևը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել