Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է HIMARS-ի համար զինամթերք, հաուբիցներ և ԱԹՍ-ներ
 |factor.am|
17:35 - 12 օգոստոսի, 2022

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է HIMARS-ի համար զինամթերք, հաուբիցներ և ԱԹՍ-ներ |factor.am|

factor.am: Ուկրաինան ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը խնդրել է ապահովել ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերքի մատակարարումը, ինչպես նաև արդեն իսկ մատակարարված M777-ից զատ՝ հաուբիցների այլ տեսակներ։ Այս մասին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովոն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ HIMARS-ն արդեն վճռորոշ նշանակություն է ունեցել մարտերում։ Չնայած երկիրը ստացել է նման շատ համակարգեր, անհրաժեշտ է ավելի շատ հեռահար սպառազինություն։ «Այն պատճառով չէ, որ մենք պետք է գնդակոծենք Ռուսաստանի տարածքը, այլ պարզապես նրա համար, որ մեզ պետք է  հասնել մեր տարածքի ցանկացած կետի»,- ասել է դեսպանը։

Ըստ դիվանագետի՝ Պենտագոնում պաշտոնյաները գիտեն՝ «ինչ և ինչի համար է պետք Ուկրաինային»։ Բացի զինամթերքից և հաուբիցներից՝ Կիևը ցանկանում է ձեռք բերել ավելի շատ անօդաչու թռչող սարքեր՝ ոչ միայն թուրքական Bayraktar, այլև ամերիկյան Switchblade, Puma և Phoenix Ghost մարտական ​​անօդաչու թռչող սարքեր։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել