Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 10 հազար մարդ է տարհանվել
 |azatutyun.am|
16:45 - 12 օգոստոսի, 2022

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 10 հազար մարդ է տարհանվել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի հարավ-արևմուտքում շարունակվող անտառային հրդեհները հասել են սոճու անտառի մեծ տարածքին։ Ավելի քան հազար հրշեջներ երեկվանից փորձում են զսպել կրակի տարածումը։ Եվրոպական մի քանի երկրներ օգնության են շտապել Ֆրանսիային՝ տրամադրելով հրդեհաշիջման օդանավեր և այլ տեխնիկա։

Շոգ եղանակի և երաշտի պատճառով բռնկված հրդեհների հետևանքով անցած երեքշաբթիից մինչ հիմա ավելի քան 7 հազար 400 հեկտար տարածք է այրվել։

Վտանգավոր վայրերից մոտավորապես 10 հազար մարդ տարհանվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել