ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր |factor.am|
14:53 - 11 օգոստոսի, 2022

ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին հայտնել է, որ առաջիկայում Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր, գրում են ադրբեջանական լրատվականները։

Հանդիպման հստակ ժամկետ, սակայն, չի նշվում։

«Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանը քննարկվելու են տարանցիկ և մաքսային հարցեր, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիների դիվերսիֆիկացիան, ինչպես նաև երկաթուղային տերմինալի ներկա կարգավիճակն ու նոր սահմանային կամուրջների նախագծերը»,- ասել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ Աստարա քաղաքը դառնալու է Հյուսիս-Հարավ միջանցքի համակարգման կենտրոնը։ Մուսավիի խոսքով՝  Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարը շուտով հանդիպելու են՝ գնահատելու համատեղ նախագծերի իրականացումն ու երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել