ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «ԱՐՄԻԱ-2022» և «Թվային հեղափոխություն» համաժողովներին
14:29 - 11 օգոստոսի, 2022

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «ԱՐՄԻԱ-2022» և «Թվային հեղափոխություն» համաժողովներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 14-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Կուբինկաեւ Կալուգա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ռոբերտ Խաչատրյանի եւ Գեւորգ Մանթաշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Արտյոմ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-նշված է որոշման մեջ։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել