Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել
13:36 - 11 օգոստոսի, 2022

Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մաեստրոյի արձանը կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաև Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի` Մաեստրոյի արձանի պատրաստումը վերապահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, ինչն էլ հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կողմից։ 

Երևանի ավագանու նիստին ներկայացվել է հուշարձանի էսքիզն ու պատկերը տեղանքի հետ համադրությամբ։ Այն իրենից ներկայացնում է երեք վեր խոյացող մուգ ապակե սյուներ. մեջտեղի սյունի վրա կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին, իսկ կողքերի սյուների վրա՝ մաեստրոյի ձեռքերը՝ դիրիժորության (չափ տալու) պահին։ Արձանը լինելու է լուսավորված և ունենալու է երաժշտական ուղեկցություն (դինամիկները տեղադրվելու են պատվանդանի մասում)։

Կիսանդրին և ձեռքերը պատրաստված են լինելու բրոնզից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել