Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
 |armeniasputnik.am|
13:24 - 11 օգոստոսի, 2022

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին հուլիսի վերջին: Տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասաց Ամատունին։

Կարմիր խաչը չի հրապարակում իր տեսակցած գերիների թիվը, կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։
 
ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
 
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել