Ադրբեջանը հայտնել է Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ավարտելու մասին
12:36 - 11 օգոստոսի, 2022

Ադրբեջանը հայտնել է Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ավարտելու մասին

Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ավարտվել են։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալությունը։ 

«Ավտոճանապարհների պետական ​​գործակալության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ճանապարհի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի հուլիսին։

«Ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը 32 կմ (որից 10կմ-ը անցնում է Հայաստանի տարածքով)»,-նշված է հայտարարության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել