Զինծառայողի կողմից իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:28 - 11 օգոստոսի, 2022

Զինծառայողի կողմից իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 9-ին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական  առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել), ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել