ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել պահպանել Գազայի հատվածում հրադադարի պայմանավորվածությունները
 |armenpress.am|
21:56 - 10 օգոստոսի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել պահպանել Գազայի հատվածում հրադադարի պայմանավորվածությունները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է  «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

«Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության նոր աճով: Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խաթարել այս տարվա օգոստոսի 7-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը վկայում է հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել