Հացահատիկով և պարենով բեռնված ևս երկու նավ է շարժվել Ուկրաինայից
 |factor.am|
17:31 - 10 օգոստոսի, 2022

Հացահատիկով և պարենով բեռնված ևս երկու նավ է շարժվել Ուկրաինայից |factor.am|

factor.am: Եվս երկու նավ, որոնք հացահատիկ և պարենամթերք են տեղափոխում, լքել են Ուկրաինան։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի Ենթակառուցվածքների նախարարությունից, գրում է VOA-ն։

Նավերը Սև ծովով պետք է անցնեն Բոսֆորը՝ Ռուսաստանի հետ ուկրաինական նավահանգիստներով գյուղմթերքի արտահանումը հեշտացնելու համաձայնագրի համաձայն։

Նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Օդեսայից հարավ գտնվող Չեռնոմորսկից երկու նավ է մեկնել՝ ընդհանուր 70 հազար տոննա հացահատիկով և պարենով բեռնված։

Զեկույցում ասվում է, որ մի նավը՝ Ռահմի Յագգին, 5300 տոննա պարեն կմատակարարի Թուրքիա, իսկ մյուսը՝ Ocean Lion-ը, մոտ 65,000 տոննա եգիպտացորեն կտեղափոխի Հարավային Կորեա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել