Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ․ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնում է այցի նպատակը
 |tert.am|
12:38 - 10 օգոստոսի, 2022

Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ․ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնում է այցի նպատակը |tert.am|

tert.am: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Բերձոր այցի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ, հարցնելով, թե  արդյոք ԱՀ ԱԽ քարտուղարը   ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Է այցելել Բերձոր, ի՞նչ նպատակով և արդյոք պահանջ ներկայացվե՞լ է Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չայրել իրենց տները։

Ի պատասխան հարցման, Արցախի անվտանգության խորհրդից պատասխանել են․«Ներկայացված՝ թվով 3 հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չկան։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»։

Հիշեցնենք, որ Aravot.am–ին Բերձորի բնակիչը պատմել էր, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը  ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել