Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով պարտավորությունների կատարումը. Բայրամով |azatutyun.am|
21:57 - 09 օգոստոսի, 2022

Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով պարտավորությունների կատարումը. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով ստանձնած պարտավորությունների կատարումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բաքուն ամեն դեպքում տրանսպորտային հաղորդակցություն կհաստատի Նախիջևանի հետ։

«Արդեն մեկնարկել է Արազ գետով անցնող առաջին կամրջի շինարարությունը։ Այսինքն` մենք Նախիջևանի հետ տրանսպորտային կապի այլընտրանք ունենք»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ «պարզապես Հայաստանին հնարավորություն է տրվել, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային համագործակցությունից, և եթե Երևանը սխալ որոշում կայացնի, ապա կվնասի ինքն իրեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել