Հացահատիկային միջանցքով ևս երկու նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգստից

 |factor.am|
14:19 - 09 օգոստոսի, 2022

Հացահատիկային միջանցքով ևս երկու նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգստից |factor.am|

factor.am: Օգոստոսի 9-ին 70 հազար տոննա պարենով երկու նավ լքել է Ուկրաինայի Չեռնոմորսկի նավահանգիստը։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Ենթակառուցվածքների նախարարությունը, փոխանցում է Korrespondent-ը։ Պանամաքս տեսակի OCEAN LION-ը մոտ 65 հազար տոննա եգիպտացորեն կհասցնի Հարավային Կորեա, ևս մեկ նավ կմեկնի Թուրքիա։


«RAHMI YAGGI նավը 5,3 հազար տոննա պարեն կտեղափոխի Թուրքիա, ևս գրեթե 65 հազար տոննա եգիպտացորեն պանամաքս տիպի OCEAN LION նավը կհասցնի Հարավային Կորեա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

OCEAN LION-ը պանամաքս տիպի երկրորդ նավն է, որը դուրս է եկել Չերնոմորսկի նավահանգստից։ Պանամաքս դասն ունի ամենամեծ նավերից մեկը։


Ավելի մանրամասն` factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել