Գերիների հարազատները դադարեցրին նստացույցը. Կառավարությունից խոստացել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպել |news.am|
11:38 - 09 օգոստոսի, 2022

Գերիների հարազատները դադարեցրին նստացույցը. Կառավարությունից խոստացել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպել |news.am|

news.am: Շիրակցի գերիների հարազատները քիչ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ նստացույցը դադարեցնեն։

«Մեզ խոստացան վաղը զանգահարել եւ տեղեկացնել վարչապետի հետ հանիդպման օրվա եւ ժամի մասին։ Այս պահին մենք վերադառնում  ենք Շիրակի մարզ»,- ասաց գերիներից մեկի հարազատը։

Հիշեցնենք, որ շիրակցի գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց էին սկսել եւ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց չէին տեղեկացրել հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ։

Գերիների հարազատները շարունակել էին իրենց նստացույցը եւ գիշերել Կառավարության շենքի դիմաց։ Առավոտյան արդեն գերիների հարազատներին վարչապետի աշխատակազմից խոստացել են հանդիպում կազմակերպել վարչապետի հետ եւ նրանք դադարեցրել են նստացույցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել