Փրկարարները Տավուշի անտառներում մոլորված 19 քաղաքացու ուղեկցել են Ենոքավան գյուղ
19:37 - 08 օգոստոսի, 2022

Փրկարարները Տավուշի անտառներում մոլորված 19 քաղաքացու ուղեկցել են Ենոքավան գյուղ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 13։08-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել են Ենոքավան գյուղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել