«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները
15:31 - 08 օգոստոսի, 2022

«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց: «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ավարտվել են:

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու:

«2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- հավելեց քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել