Երևանում՝ վերելակի հորանում, հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով կան տուժածներ, իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ․ ԱԻՆ
12:57 - 07 օգոստոսի, 2022

Երևանում՝ վերելակի հորանում, հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով կան տուժածներ, իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ․ ԱԻՆ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։

Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։

Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի։

Նշվում է, որ ժամը 13։41-ին հրդեհը մեկուսացվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել